ՌԴ Կենտրոնական բանկն ուկրաինական ԱԹՍ-ներ խոցելու լիազորություն է ստացել 

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել Կենտրոնական բանկի, Սբերբանկի և Ռուսաստանի ինկասատորների ասոցիացիայի օբյեկտները անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու մասին։ Այն թույլ կտա  ինկասատորների աշխատակիցներին ինքնուրույն խոցել անօդաչու թռչող սարքերը, հաղորդում է Reuters-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախկինում նման լիազորություններով օժտված էին գերատեսչական անվտանգության մարմինները (օրինակ՝ տրանսպորտային, էներգետիկ կամ արդյունաբերական օբյեկտներում) և անվտանգության ոլորտի մասնավոր ընկերությունները: Գործակալությունը նշում է, որ գարնանն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ինտենսիվությունն աճել է։

Պետդումայի ֆինանսական շուկաների հանձնաժողովի ղեկավար Անատոլի Ակսակովն ասել է, որ Կենտրոնական բանկի պահպանվող օբյեկտների աշխատակիցներն ու ինկասատորները կկարողանան խլացնել ազդանշանները և հետ մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումները:

«Գումարած սրան՝ միջոցներ կիրառել այդ անօդաչու թռչող սարքերը խփելու և համապատասխան օբյեկտները պաշտպանելու համար։ Նրանք իրենք կվճարեն: Եթե խոսքը Կենտրոնական բանկի մասին է, ապա Կենտրոնական բանկի, եթե խոսքը Սբերբանկի մասին է, ապա Սբերբանկը կվճարի»,- նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Երեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը կոչ էր արել ավելի սերտ համագործակցություն հաստատել բիզնեսի և կառավարության միջև՝ ընկերություններին անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար, մասնավորապես, զենքի, այդ թվում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի և լազերային համակարգերի ձեռքբերման հարցը լուծելու միջոցով: Նա նշել էր, որ բիզնեսները պատրաստ են ֆինանսավորել այս աշխատանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի