«Նյու Յորք Նիքսը» 1999-ից հետո առաջին անգամ կխաղա NBA-ի եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նյու Յորք Նիքսը» 27 տարվա ընդմիջումից հետո դուրս է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ։
Կիսաեզրափակիչի շարքի չորրորդ խաղում նյույորքցիները 130:93 հաշվով արտագնա հաղթանակ են տարել «Քլիվլենդ Կավալիերսի» նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի պաշտպան Դոնովան Միտչելը, որը «Քլիվլենդի» կազմում վաստակել է 31 միավոր։
«Նյու Յորք Նիքսը» շարքում հաղթել է 4։0 հաշվով, իսկ եզրափակիչում կմրցի կամ գործող չեմպիոն «Օքլահոմա Սիթի Թանդերի», կամ «Սան Անտոնիո Սփյորսի» հետ։ Այդ զույգում շարքի հաշիվը 2։2 է չորրորդ խաղից հետո։
«Նյու Յորքը» նախորդ անգամ NBA-ի եզրափակիչում խաղացել է 1999 թվականին ու 1:4 հաշվով պարտվել «Սան Անտոնիոյին»։