ՀՀԿ-ն գոնե մեդիայում հաջողություն արձանագրեց՝ ներկայանալով «Իմ քայլը» դաշինքի հետ բանավեճի մտած միակ ուժը․ Բ․ Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի մամուլի ակումբն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ 6 համապետական հեռուստաընկերության և 2 բարձր վարկանիշ ունեցող օնլայն ԶԼՄ-ների շրջանակում իրականացրել է հերթական մոնիթորինգը՝ դիտարկման համար ընտրելով նոյեմբերի 9-ից մինչ 18-ն ընկած ժամանակահատվածը։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ նշելով, որ մոնիթորինգն իրականացրել են ինչպես ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների, այնպես էլ՝ վարչապետի պաշտոնակառարի և Կառավարության գործունեության շրջանակում։

«Ըստ արդյունքերի՝ վարչապետի պաշտոնակատարն ու Կառավարությունն առավել շատ են լուսաբանվել, որոնց հաջորդում է «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Եթե պայմանականորեն  ընտրություններին մասնակցող 11 կուսակցությունները և դաշինքները բաժանենք 3 խմբի՝ ապա 1-ին խմբում կլինեն «Իմ քայլը», ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, 2-րդ խմբի կազմում են՝ «Լուսավոր Հայաստան»-ը, «Մենք»-ը, «Սասնա Ծռեր»-ը, 3-րդ խմբում առավել քիչ լուսաբանված ուժերն են՝ «Ազգային առաջընթաց որոշում»-ը, «Քաղաքացու որոշում»-ը, «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ը, հետևաբար այս տարբերությամբ քաղաքական ուժերին լուսաբանումը կհամարվի օրենքի խախտում, քանի որ այսօրվանից մշտադիտարկում է սկսում նաև ՀՌԱՀ-ը»,- ասաց Նավասարդյանը։

Ըստ Երևանի մամուլի ակումբի ղեկավարի՝ ՀՀԿ-ն և «Իմ քայլը» դաշինքը առավել սկզբունքային մոտեցմամբ են լուսաբանվել ԶԼՄ-ների կողմից՝ ներկայացվելով ոչ թե չեզոք, այլ բացասական և դրական կողմնորոշմամբ։

«Սա կարելի է համարել ՀՀԿ-ի հաջողությունը, որովհետև գոնե մեդիայի մակարդակով հասել են հաջողության՝ լսարանին ներկայանալով որպես «Իմ քայլը» դաշինքի հետ բանավեճի մտած միակ ուժ»,- ասաց Նավասարդյանը։

Անդրադառնալով ԶԼՄ-ների կողմից մասնակից քաղաքական ուժերին տրվող դրական, բացասական և չեզոք գնահատականներին՝ Բորիս Նավասարդյանն ասաց, որ որքան էլ ՀՀ օրենսդրությամբ արգելված են կուսակցական հեռուստաընկերություններ ունենալը, սակայն, իրական պատկերն այլ է․ «Հանրայինն ավելի շատ տալիս է  պաշտոնական լուսաբանում և գերակշռողը դրանցում չեզոքությունն է, իսկ օրինակ ԲՀԿ-ն ունի 8 դրական և 1 բացասական անդրադարձ, բայց այդ 8-ից 7-ը դրական է ներկայացվել մեկ ՀԸ կողմից, ՀՅԴ-ն ունի 5 անդրադարձ, որոնք բոլորն էլ դրական են և 5-էլ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ են հնչել»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։