Կրեմլի հաշվարկն այն է, որ տնտեսական շանտաժով ազդեն ընտրողի քվեի վրա․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Ռուսաստանը Հայաստանի դեմ տնտեսական շանտաժի և պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներ է հնչեցնում՝ հունիսի 7-ին ընտրողի կամքի վրա հօգուտ պրոռուսական ուժերի ազդելու նպատակով»,- Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նա պնդում է՝ եթե ՌԴ-ն իրական մտահոգություններ ունենար Հայաստանի՝ ԵՄ -ին անդամակցելու մտադրության հետ կապված, ապա դրանք կարտահայտեր 1 տարի 3 ամիս առաջ, երբ ընդունվեց ԵՄ-ին անդամակցելու մեկնարկ նախատեսող օրենքը, այլ ոչ հիմա՝ ընտրություններին ընդառաջ։

«Ռուսաստանի Դաշնության իշխանական վերնախավի ներկայացուցիչները, այդ թվում՝ Պուտինը, Շոյգուն, Մեդվեդևը և ուրիշներ, հերթական անգամ նկատելով, որ նախկին գաղութը հետևողականորեն և անխուսափելիորեն հեռանում է Մոսկվայից, ձեռնամուխ են լինում իրենց սիրած հին մեթոդներին, որոնք փորձել են կիրառել Մոլդովայի, Ուկրաինայի և էլի համանման երկրների նկատմամբ։ Դա շանտաժն է։ Կոնկրետ այս դեպքում տնտեսական, գազային շանտաժն է։ Այս զրույցները նոր չեն, այսինքն սա պարբերաբար կիրառվել է հեռացող գաղութների նկատմամբ։ Ձեռքները հնարավորություն լինի՝ զինված ճանապարհով կփորձեն սահմանափակել»։

Լևոն Բարսեղյանը նշում է, որ ինչքան էլ Ռուսաստանի սպառնալիքները նպատակ ունեն ազդելու ընտրությունների արդյունքների վրա, այդուհանդերձ, անհրաժեշտ է իրական գործողությունների մակարդակով պատրաստվել դիմագրավելու հնարավոր պատժամիջոցներին, այդ թվում՝ Արևմուտքի աջակցությունը ներգրավելով։

«Ի՞նչ պիտի անի Հայաստանի իշխանությունը։ Շատ վաղուց պիտի աներ, ինչ-որ բան արել է, բայց ես համարում եմ, որ թերի է արել։ Խոսքը այլընտրանքների, այլընտրանքային շուկաների, էներգետիկ, պարենային անվտանգության ապահովմանն ուղղված հրատապ ջանքերն էին… Գազի մատակարարման հնարավոր խափանումներ կարող են լինել, կամ գազը թանկացնում է՝ հասցնում է եվրոպական գներին՝ 580 դոլար, ասենք թե, ինչը Մեդվեդևն էր չէ՞ ասում։ Այդ տարբերությունը ինչպե՞ս է լրացնելու՝ մինչև Հայաստանը այլընտրանքային գազի աղբյուր ունենա։ Օրինակ՝ դա կարող է լինել սուբվենցիա կամ դրամաշնորհ ԵՄ-ի կողմից»,- ասաց բանախոսը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այս հղումով։