Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ

Լուրեր

25.05.2026 | 23:41
Գյումրիի արտահերթ ընտրություններ ենք իրականացնելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 23:38
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ՔՊ-ի հանրահավաքին 21:08-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
25.05.2026 | 23:29
Բողոքի ցույցերից հետո Էրդողանը վերաբացել է Ստամբուլի հայտնի համալսարանը
25.05.2026 | 23:20
Հռոմի պապն արհեստական ​​բանականության զարգացումը համեմատել է Բաբելոնի աշտարակի կառուցման հետ
25.05.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.05.2026 | 22:52
Թրամփը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է անում միանալ Աբրահամի համաձայնագրերին, եթե Իրանի հետ համաձայնագիր կնքվի
25.05.2026 | 22:44
Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին մեքենա է այրվել
25.05.2026 | 22:30
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան. այն գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով. The Insider
25.05.2026 | 22:28
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
25.05.2026 | 22:15
ՊԵԿ-ը արձագանքել է կաշառքի կասկածանքով ձերբակալված աշխատակիցների դեպքին
25.05.2026 | 22:01
Կրեմլի հաշվարկն այն է, որ տնտեսական շանտաժով ազդեն ընտրողի քվեի վրա․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:42
Օսիպյանը քաղբանտարկյա՞լ․ արցախցի գործիչը հացադուլի մեջ է, քաղհասարակությունը պահանջում է ազատել նրան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:37
ՔՊ-ն քարոզարշավը հրավառությամբ սկսեց, գունավոր ծխի դատարկ պարկուճները թափվեցին հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:24
Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով
25.05.2026 | 21:10
Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՊԵԿ-ի երկու աշխատակիցներ, որոնք, ըստ հաղորդման, հյուրանոցի սեփականատիրոջից պահանջել էին 250 հազար դրամ՝ խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Մայիսի 8-ին՝ ժամը 9․30-ին, Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին հաղորդում ներկայացրած 45-ամյա տղամարդը հայտնել է, որ մայիսի 7-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երվանդ Քոչարի փողոցում գտնվող իր հյուրանոց են այցելել երկու անձ, ներկայացել հարկային տեսուչներ և առաջարկել հայտնաբերված խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց վճարել 250 հազար դրամ՝ 550 հազար դրամի փոխարեն։

45-ամյա տղամարդը նշել է, որ չունի այդքան գումար, կարող է վճարել 100 հազար դրամ և պայմանավորվածություն է ձեռք բերվել գումարը փոխանցել հաջորդ օրը։

Նույն օրը՝ ժամը 13․25-ին, հաղորդում ներկայացրած քաղաքացուց տեղեկություն է ստացվել, որ հարկային տեսուչ ներկայացած անձինք այցելել են հյուրանոց և սպասում են գումարին։

Մարաշի համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ, անմիջապես մեկնել են նշված հասցե և կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել Երևանի բնակիչներ 32-ամյա և 34-ամյա տղամարդկանց։ Պարզվել է, որ երիտասարդները Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ են։

32-ամյա և 34-ամյա տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- ասվում է հաղորդագրությունում։