Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան. այն գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով. The Insider

Լուրեր

25.05.2026 | 23:41
Գյումրիի արտահերթ ընտրություններ ենք իրականացնելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 23:38
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ՔՊ-ի հանրահավաքին 21:08-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
25.05.2026 | 23:29
Բողոքի ցույցերից հետո Էրդողանը վերաբացել է Ստամբուլի հայտնի համալսարանը
25.05.2026 | 23:20
Հռոմի պապն արհեստական ​​բանականության զարգացումը համեմատել է Բաբելոնի աշտարակի կառուցման հետ
25.05.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.05.2026 | 22:52
Թրամփը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է անում միանալ Աբրահամի համաձայնագրերին, եթե Իրանի հետ համաձայնագիր կնքվի
25.05.2026 | 22:44
Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին մեքենա է այրվել
25.05.2026 | 22:30
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան. այն գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով. The Insider
25.05.2026 | 22:28
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
25.05.2026 | 22:15
ՊԵԿ-ը արձագանքել է կաշառքի կասկածանքով ձերբակալված աշխատակիցների դեպքին
25.05.2026 | 22:01
Կրեմլի հաշվարկն այն է, որ տնտեսական շանտաժով ազդեն ընտրողի քվեի վրա․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:42
Օսիպյանը քաղբանտարկյա՞լ․ արցախցի գործիչը հացադուլի մեջ է, քաղհասարակությունը պահանջում է ազատել նրան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:37
ՔՊ-ն քարոզարշավը հրավառությամբ սկսեց, գունավոր ծխի դատարկ պարկուճները թափվեցին հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:24
Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով
25.05.2026 | 21:10
Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2016 թվականին միլիարդատեր Սամվել Կարապենյանը «Գազպրոմ»-ի կառույցներից ստացել է չապահովված վարկեր՝ իր ֆրանսիական վիլլայի պարտքերը մարելու համար, պարզել է The Insider-ը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերուհին և նրա երկու երեխաների մայրը՝ Ալինա Կաբաևան, ժամանակ է անցկացրել այս առանձնատանը։ Վիլլան ծառայել է որպես վարկերի գրավ, չնայած սեփականության պարտքերը գերազանցում էին դրա արժեքը։ Այսպիսով, առանձնատունը «նվիրել» են Կարապետյանին հարկատուների և գազ արտադրողների հաշվին, մինչդեռ «Գազպրոմ»-ը, ըստ էության, նրան նշանակել է որպես սեփականության անվանական սեփականատեր։ Կարապետյանը ներկայում հետաքննության տակ է Երևանում, իսկ նրա հիմնադրած «Ուժող Հայաստան» կուսակցությունը մասնակցում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ Կրեմլի աջակցությամբ, գրում է պորտալը։

Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապենյանը հայտնի է որպես Լազուրե ափին գտնվող Maria Irina վիլլայի  սեփականատեր։ Խոսակցություններ են շրջանառվում, որ Կաբաևան օգտագործում է առանձնատունը։ 2025 թվականի վերջին առանձնատան նախկին սեփականատեր Շալվա Չիգիրինսկին Յուրի Դուդի հետ հարցազրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ ասելով, որ այդ մասին իմացել է առանձնատան կառավարչից։

The Insider-ը մանրամասն ուսումնասիրել է առանձնատան պատմությունը՝ հիմնվելով այն ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների վրա, որոնց միջոցով գրանցվել է սեփականության իրավունքը։ Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ գույքի գնման և դրան կից պարտքերի մարման համար միջոցները տրամադրվել են «Գազպրոմ»-ի կառույցների կողմից՝ անհատույց և առանց որևէ վերադարձման հույսի, և որ ինքը՝ Կարապետյանը, կարող է համարվել գույքի միայն անվանական սեփականատեր։

Նվեր՝ վարկի տեսքով

2016 թվականի նոյեմբերից Maria Irina-ն գտնվում է Կիպրոսում գրանցված Leyson Holdings Limited ընկերության վերահսկողության տակ: Նույն տարվա նոյեմբերին Սամվել Կարապետյանը դարձել է այս ընկերության մեծամասնական բաժնետերը, իսկ դեկտեմբերի 29-ին՝ միակ բաժնետերը: Նույն թվականի դեկտեմբերի 23-ին Leyson-ը (այսինքն՝ Կարապետյանը) «Գազպրոմբանկ»-ից ստացել է 115 միլիոն եվրոյի վարկ՝ ապահովվելու համար իր  ընկերությունների բաժնետոմսերը (վերջինն առանձնատան անմիջական սեփականատերն է):

Սա կասկածելի է թվում. Subville-ի 2015 թվականի ֆինանսական հաշվետվության մեջ նրա միակ ակտիվի՝ Maritime Villa Holding-ի բաժնետոմսերի արժեքը, դեկտեմբերի 31-ի դրությամբ, նշված է որպես մինուս 55 միլիոն եվրո։ Սա հաստատվում է նաև Maritime Villa Holding-ի ֆինանսական հաշվետվություններով. 2014 թվականի վերջին ընկերության պարտքը կազմել է 111 միլիոն եվրո, 2015 թվականի վերջին՝ 117 միլիոն եվրո, իսկ 2016 թվականի վերջին՝ 120 միլիոն եվրո։ Այսպիսով, վիլլան ծանրաբեռնված էր պարտքերով, որոնք գերազանցում էին Maritime Villa Holding-ի գնման գինը (70 միլիոն եվրո)։ Սա ենթադրում է, որ Maritime Villa Holding-ի բաժնետոմսերը չէին կարող ծառայել որպես վարկի գրավ։

Leyson-ի առանձնատան գնմանը և «Գազպրոմբանկ»-ից վարկին նախորդող տարիների ֆինանսական հաշվետվությունները ցույց են տալիս, որ ընկերությունն իրական գործունեություն չի ունեցել և ակտիվների չի տիրապետում։ Սակայն 2016 թվականի վերջին նրա հաշվեկշռում «Գազպրոմբանկ»-ին պարտքը կազմել է շուրջ 121 միլիոն դոլար (կամ մոտավորապես 115 միլիոն եվրո)։ Leyson-ի հաշվեկշռի համաձայն՝ Maritime Villa Holding-ը, իր հերթին, նույն գումարի վարկ է ստացել Leyson-ից։

2017 թվականի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ Leyson-ի պարտքը «Գազպրոմբանկ»-ին աճել է մինչև 137 միլիոն դոլար՝ տոկոսների և փոխարժեքի տարբերությունների պատճառով, իսկ Maritime Villa Holding-ի պարտքը գրեթե նույնն է եղել։

2020 թվականից ի վեր Megan Agency Ltd-ն նույնպես հայտնվել է Leyson-ի պարտատերերի շարքում։ Կիպրոսի ռեեստրի համաձայն՝ այս ընկերությունը պատկանում է Վադիմ Տրեգուբին, որին «Важные истории»-ն նկարագրում է որպես «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերի «անձնական դրամապանակ»։ Ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ Megan Agency Ltd-ն Maritime Villa Holding-ին տրամադրել է 50 միլիոն եվրոյի վարկ։

«Գազպրոմ»-ի կառույցներից Կարապետյանի օֆշորային ընկերություններին դրամական նվիրատվությունները կատարվել են ձևականորեն, քանի որ վարկը ոչ միայն չի ապահովվել, այլև բացասական ապահովագրությամբ է․ «գրավը» (Subville-ի և Maritime Villa Holding-ի բաժնետոմսերը) նախատեսված էր նախկին պարտքերը ծածկելու համար, որոնց գումարը գերազանցում էր առանձնատան արժեքը։ Նույնիսկ առանձնատան պարտքերի ծածկումից հետո դրամական նվիրատվությունները (նույնպես Գազպրոմից ստացված) շարունակվել են վարկերի անվան տակ։

Վիլլայի սեփականության պատմությունը

Ըստ Շալվա Չիգիրինսկիի՝ նա 2001 թվականին 14,5 միլիոն դոլարով գնել է վիլլան աֆրիկացի բռնապետ Մոբուտուի ընտանիքից: Սա հաստատվում է Ֆրանսիայի անշարժ գույքի գրանցամատյանում 2002 թվականի հունվարի 7-ի գրառումով: Չիգիրինսկին նաև մարել է նախորդ սեփականատերերի կողմից վիլլայի վրա մնացած պարտքերը: Գործարարի խոսքով՝ բնակարանի պահպանումը տարեկան արժեցել է մոտ 4 միլիոն եվրո:

2010 թվականի մայիսի 12-ին Չիգիրինսկիի «Տատիկ» ընկերությունը վիլլան վաճառել է «Գազպրոմ»-ի Maritime Villa Holding ընկերությանը 70 միլիոն եվրոյով։ Այս գումարից Չիգիրինսկին ստացել է ընդամենը շուրջ 20 միլիոն եվրո, մնացածը ծախսվել է «Գազպրոմ»-ի կազմակերպություններին իր պարտքերը մարելու համար։

Վիլլայի վաճառքից հետո կոռումպացված մաքսային պաշտոնյա Անատոլի Կրուգլովը դատական ​​հայց է ներկայացրել անգլիական դատարան՝ պնդելով, որ Չիգիրինսկին իրեն գումար է պարտք։ Դրա հիման վրա Կրուգլովը պահանջել է չեղյալ համարել վիլլայի առքուվաճառքը։ Դատարանը մերժել է այս պահանջը, բայց վիլլայի վրա կիրառել է հարկադիր գրավ (գրանցված 2014 թվականին) Կրուգլովի Slocom Trading Limited ընկերության օգտին՝ 43 միլիոն եվրոյի չափով։ Այս պարտքի մեծ մասը մարվել է մինչև 2015 թվականի հունիսը, իսկ մնացած մասը (1 միլիոն եվրոյից պակաս)՝ մինչև 2016 թվականի մայիսը։

Ո՞ւմ էր պատկանում Maritime Villa Holding-ը

Երբ Maritime Villa Holding-ը հիմնադրվել է 2010 թվականին, դրա 15,000 բաժնետոմսերից 14,999-ը պատկանում էր Լյուքսեմբուրգում գործող SibVil Holding ընկերությանը (Sibir Energy Limited-ի 100% դուստր ձեռնարկություն), իսկ 1 բաժնետոմսը՝ Իգոր Ցիբելմանին։ Չիգիրինսկին 2000-ից 2008 թվականներին Sibir Energy Limited-ի տնօրեններից մեկն էր. 2011 թվականի փետրվարի 15-ին Sibir Energy Limited-ը դարձավ «Գազպրոմնեֆտ»-ի 100% դուստր ձեռնարկություն։

  • 2011 թվականի հոկտեմբերի 25-ից՝ 14,999 բաժնետոմս (15,000 բաժնետոմս) պատկանում է SibVil Holding-ին (Sibir Energy Limited-ի 100% դուստր ձեռնարկություն), իսկ 1/15,000-ը՝ Sibir Energy Limited-ին։
  • 2015 թվականի հունվարի 20-ից՝ նույն բաժնետոմսերը պատկանում են Լյուքսեմբուրգում գործող Subville SARL-ին (որը մինչև 2016 թվականի նոյեմբերի 24-ը պատկանում էր ռուսական  «Заречье Клуб»-ին (որը պատկանում էր նախկին Սիբնեֆտ/Գազպրոմինվեստ-ի կիպրոսյան օֆշորային ընկերություններին)։
  • 2015 թվականի սեպտեմբերի 29-ից Maritime Villa Holding-ը նույն բաժնեմասերով պատկանում է լյուքսեմբուրգյան Subville-ին և Կիպրոսում գործող Leyson Holdings Limited-ին: 2016 թվականի նոյեմբերի 24-ից Լյուքսեմբուրգում գործող Subville-ը անցել է Leyson Holdings Limited-ի վերահսկողության տակ։

Maritime Villa Holding-ի այս սեփականության կառուցվածքը պահպանվում է մինչ օրս: Այսպիսով՝վիլլան այժմ գտնվում է Leyson Holdings Limited-ի լիակատար վերահսկողության տակ: Leyson Holdings Limited-ը պատկանում էր պանամական Le Gonks Stood օֆշորային ընկերությանը և հետագայում անցել է Կարապետյանին։

Կարապետյանը Հայաստանում

The Insider-ը նշում է, որ 2025 թվականի վերջին Սամվել Կարապետյանը հիմնադրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Այդ տարվա հունիսից նա քննության տակ է գտնվում Երևանում.  մեղադրվում է իշխանությունը զավթելու, փողերի լվացման, հարկերից խուսափելու և յուրացման հրապարակային կոչեր անելու մեջ։ «Ուժեղ  Հայաստան»-ը մասնակցում է հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին՝ համանուն դաշինքի կազմում։ Կարապետյանն ինքը չի կարող առաջադրվել խորհրդարանական մանդատների համար, քանի որ, բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունի նաև ՌԴ-ի և Կիպրոսի անձնագրեր։

The Insider-ը վերջերս արված հետաքննությամբ պարզել է, որ երբ Կարապետյանը 1999 թվականին ստացել է իր ռուսական անձնագիրը, նրա անձնագրի «աշխատանքի վայր» բաժնում  Ներքին գործերի նախարարության կողմից գրված մի գրառում կա՝ «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն»։ ՆԳՆ աղբյուրը The Insider-ին բացատրել է, որ այդպես սովորաբար նշում են ԱԴԾ-ի  վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիներին կամ գաղտնի տեղեկատուներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի