Եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, գազի արտոնյալ գինը կդառնա շուկայական. Պեսկով

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանը էներգակիրների հուսալի մատակարար է, հատկապես՝ իր գործընկերների համար։ Սակայն Երևանին գրավող արտոնյալ գազի գինը կարող է ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Հայաստանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ)։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ ռուսական գազի և էներգակիրների համար շատ գրավիչ, ավելի քան արտոնյալ գին կա։ Դա իսկապես ճիշտ է. Ռուսաստանը մնում է հուսալի և պատասխանատու էներգակիրների մատակարար բոլոր երկրների, հատկապես՝ իր ամենամոտ դաշնակիցների և գործընկերների համար։ Նման ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար, իհարկե, դա ԵՄ է։ Այնտեղ գների մակարդակը բոլորովին այլ է՝ շուկայական է։ Մեր ընկերները Երևանում լավ գիտակցում են դա»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը «հետագա տնտեսական ինտեգրման ուղու ընտրությունը բաց հարց է անվանել», սակայն հիշեցրել, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն «ասել է, որ Հայաստանը մնում է ԵՏՄ լիիրավ անդամ, միաժամանակ, զարգացնում է հարաբերություններն արտաքին քաղաքականության այլ ոլորտներում, մասնավորապես, Եվրոպայի հետ»։

«Ինչպես այն ժամանակ բացատրեց Փաշինյանը՝ որոշակի պահի անհրաժեշտ կլինի վերջնական որոշում կայացնել, և դա կարվի հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ խոսքը կասի հայ ժողովուրդը»,- նշել է Պեսկովը։

Ըստ նրա՝ Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանը ներկայացված կլինի ԵՏՄ գագաթնաժողովում, որը տեղի կունենա այս շաբաթ Ղազախստանում:

«Եթե չեմ սխալվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի՝ նախընտրական քարոզարշավի նկատառումներից ելնելով: Միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը կմասնակցի այս շատ կարևոր հանդիպմանը՝ այս կամ այն ​​կերպ, շարունակելով իր անդամակցությունը ԵՏՄ-ին»,- հայտարարել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորն» ավելի վաղ հայտարարել էր, որ խնդիրներ է գրանցում Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մատակարարումների հետ կապված։ Բացի այդ, «Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել է հայկական երեք ընկերությունների արտադրած ալկոհոլային խմիչքների վաճառքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի