Թուրքիայի ոստիկանությունը գրոհել է գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակը

Լուրեր

24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Բոլորը

Թուրքական ոստիկանությունը նախօրեին գրոհել է Անկարայում գտնվող գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական  կուսակցության (CHP) կենտրոնական գրասենյակը՝ կուսակցության ղեկավարությանը պաշտոնանկ անելու դատարանի որոշումից հետո։ Ոստիկանությունը շենք է մտել՝ դռները կտրելով սղոցներով և քանդելով կուսակցության անդամների կողմից տեղադրված ժամանակավոր արգելապատնեշները։ Ներսում արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառվել։

Կուսակցության ղեկավարությունը, անդամները և կողմնակիցները գրասենյակում են եղել մայիսի 21-ից, երբ հրապարակվել է կուսակցության նախագահ Օզգյուր Օզելին պաշտոնանկ անելու մասին դատարանի որոշումը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ դատարանի կողմից կուսակցության առաջնորդի պաշտոնում վերականգնված Քեմալ Քըլըչդարօղլուն Օզելի հետ քննարկել է անցումային շրջանին վերաբերող հարցեր, սակայն նրանք չեն կարողացել համաձայնության գալ։ Հեռացված ղեկավարությունը հրաժարվել է լքել շտաբը, ինչից հետո Քըլըչդարօղլուն դիմել է ոստիկանություն, Անկարայի նահանգապետարանի հայտարարության մեջ։

Քըլըչդարօղլուի կողմնակիցները փորձել են ներխուժել շենք, նախքան ոստիկանությանը հրաման է տրվել միջամտել և վերահսկողություն հաստատել գրասենյակի նկատմամբ։

«Մեր հանցագործությունը CHP-ն Թուրքիայի առաջին կուսակցություն դարձնելն էր»,- միջադեպի ժամանակ գրասենյակից հրապարակված տեսանյութում ասել է Օզելը՝ նկատի ունենալով կուսակցության հաղթանակը 2024 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Օզելը 2023 թվականի նոյեմբերին կայացած համագումարում հաղթել էր Քըլըչդարօղլուին՝ ավարտելով նրա 14-ամյա պաշտոնավարումը։ Ընտրություններում պարտված խումբը հետագայում բողոքներ է ներկայացրել՝ պնդելով, որ պատվիրակները վարկաբեկվել են ընտրությունների ընթացքում՝ ձայների գնման և կուսակցական ներքին պաշտոնների խոստումների միջոցով։ Մայիսի 21-ին դատարանը որոշեց, որ համագումարը «բացարձակապես անվավեր» է եղել խախտումների պատճառով։

Շաբաթ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զգուշացրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը խաթարում է թուրքական ժողովրդավարությունը՝ CHP-ի դեմ «դաժան մարտավարության» միջոցով։

Human Rights Watch-ը դատարանի որոշումը որակել է որպես «ևս մեկ կործանարար հարված օրենքի գերակայությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին» Թուրքիայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի