Յուրաքանչյուր զինվորի մահ ողբերգություն է, և յուրաքանչյուր դեպքով ձեռնարկում ենք գործողություններ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ. Հայկ Գրիգորյան

Լուրեր

09.03.2026 | 20:26
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն իր հարձակումներով «փորձում է պատանդ պահել աշխարհը»
09.03.2026 | 20:15
Դեպի Միութենական պետություն. ինչպես են տարբեր ուժերն արձագանքում Վիտալի Բալասանյանի առաջարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 20:14
Փաշինյանը մասնակցել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնած՝ Մերձավոր Արևելքի թեմայով հեռավար հանդիպմանը
09.03.2026 | 20:00
Հոր վրեժով լցված՝ Իրանի նոր առաջնորդը չի գնա զիջման․ նա ավելի ծայրահեղական է, ռազմաշունչ խոսքով հայտնի. Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 19:49
ԱԱԾ-ի շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած անձը կալանավորվեց
09.03.2026 | 19:32
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
09.03.2026 | 19:17
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
09.03.2026 | 19:00
Արևմուտքն աշխատում է Փաշինյանի հետ․ հունիսի 7-ի օրակարգը ՀՀ-ի գեոպոլիտիկ ընտրության մասին է՝ ՌԴ-ի և Արևմուտքի միջև․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 18:47
ԵՀ նախագահը հայտարարել է, որ Իրանում պատերազմի հետևանքները զգացվում են Եվրոպայում՝ բոլոր ոլորտներում
09.03.2026 | 18:38
Ալիևը շնորհավորել է Իրանի նորընտիր գերագույն առաջնորդին
09.03.2026 | 18:35
ՀՊՄՀ ռեկտորի և պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար
09.03.2026 | 18:29
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի պարտությունը, հետնապահի առաջին հաղթանակն ու տուրի տեսաամփոփումը
09.03.2026 | 18:19
Թուրքիայում սկսվել է Ստամբուլի ընդդիմադիր  քաղաքապետի դեմ դատավարությունը
09.03.2026 | 18:10
ԶՈՒ-ում հանցագործության դեպքերը նվազել են // HRW-ը՝ Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մասին․ ԼՈՒՐԵՐ
09.03.2026 | 18:02
Ընկերությունն արտարժույթի առուվաճառքի գործունեությունն իրականացրել է առանց լիցենզիայի. պետությանը պատճառված 11 մլն դրամի վնասը վերականգնվել է
Բոլորը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ հանդիպել է մահացած զինծառայողների հարազատների հետ:

Կառավարության ղեկավարը լսել է զինծառայողների հարազատների բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները՝ քրեական գործերի քննության և դատավարության ընթացքի վերաբերյալ:

Վարչապետի առաջարկությամբ հանդիպումը շարունակվել է Քննչական կոմիտեում, որտեղ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի և ՔԿ կոլեգիայի անդամների մասնակցությամբ շուրջ 6 ժամ տևած հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են զինծառայողների մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական գործողությունները, նախնական քննության արդյունքները:

Մահացած զինծառայողների հարազատներից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռվել ներկայացնել իրենց մտահոգություններն ու նկատառումները՝ ինչպես դեպքի, այնպես էլ՝ քրեական գործով քննության ընթացքի վերաբերյալ։

ՀՀ ՔԿ նախագահի կողմից վարույթն իրականացնող մարմիններին տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ բարձրացված հարցերի շուրջ։ Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ զինվորական ծառայության ընթացքում արձանագրված հանցավոր դրսևորումները՝ հատկապես մահվան դեպքերը, գտնվում են մշտական ուշադրության կենտրոնում։

«Յուրաքանչյուր զինվորի մահ ողբերգություն է, և ուզում եմ հավատացած լինեք, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկում ենք բոլոր հնարավոր գործողությունները՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշել է Հ.Գրիգորյանը։

Նա հարազատներին տեղեկացրել է, որ մահվան դեպքերով անմիջապես առաջ են քաշվում մի շարք վարկածներ, որոնց թվում են սպանությունը, ինքնասպանությունը, դժբախտ պատահարը, անդամախեղումը, մարտական հերթապահության կանոնները, զենքի հետ վարվելու կանոնները խախտելը և դրանց ենթավարկածները, որոնց ուղղությամբ քննություն է տարվում միաժամանակ։

«Քննություն է տարվում հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ անկախ նրանից, թե նախնական տվյալների հիման վրա ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը, չունենք նման որևէ կաշկանդվածություն։ Եվ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ անձանց գործողություններին տրվում է իրավական գնահատական, վեր հանվում նպաստող պայմաններն ու պատճառները»,- ասել է ՔԿ նախագահը։

Հ.Գրիգորյանն առաջարկել է մահացած զինծառայողների հարազատներին համագործակցել քննիչների հետ ու իրենց հայտնի դարձած տվյալների մասին անմիջապես հայտնել, ինչը կօգնի քննության բազմակողմանիությանը, ինչպես նաև՝ մասնակցել քննչական փորձարարություններին, փորձաքննությունների կատարմանը և տեղում իրենց հուզող արցադրումներն ուղղել նաև փորձագետներին։

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր գործ ունի իր առանձնահատկությունը և պարունակում է մասնավոր կյանքի վերաբերյալ տվյալներ՝ ՀՀ ՔԿ նախագահն առաջարկել է քննարկումները առանձին հանդիպումների ձևաչափով, ինչը ողջունվեց հարազատների կողմից, և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։

Տուժող կողմի ցանկության դեպքում, գործող օրենսդրության շրջանակներում, քննարկումներ տեղի կունենան նաև Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիտորինգի խմբի աշխատանքների շրջանակում: