Զովունիում առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի մաքսանենգության կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՆԳՆ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Քրեական ոստիկանության տվյալներով՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվել են Ստեփանավանի և Երևանի բնակիչ երկու տղամարդիկ՝ առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու և իրացնելու կասկածանքով։ Նրանց ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 1 կգ 80 գրամ մարիխուանա։

«Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի  թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան:

Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։

Մայիսի 6-ին՝ ժամը  17․20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Ստեփանավանի և Երևանի բնակիչ 35 և 43-ամյա երկու տղամարդիկ, որոնք վերջինիս վարած «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։
Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվեց մոտ 1 կգ 80 գրամ մարիխուանա։

Տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։