Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Օրենք ենք ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության պրոցես սկսելու վերաբերյալ, բայց որոշումը կայացնելու է ժողովուրդը, որովհետև դա կարող է լուծվել միայն հանրաքվեով։ Այս մասին Մարալիկում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հիմա այդ ճանապարհով ինչո՞ւ ենք գնում. որովհետև Հայաստանի քաղաքացիները արդեն երկար ժամանակ բողոքում են, որ Եվրամիություն այցելելիս վիզաներ ստանալու պրոբլեմներ են ունենում։ Մեզ ասում են՝ Եվրամիության հետ այդքան լավ հարաբերություններ ունեք, մի հատ վիզայի հարց չե՞ք կարողանում լուծել։

Իսկ գիտե՞ք ինչն է դրա պատճառը. որովհետև 2018 թվականից 2025 թվականին Հայաստանից Եվրամիություն մեկնած քաղաքացիների թիվը 500%-ով աճել է։ Այսինքն՝ եվրոպական երկրների դեսպանատուները չեն հասցնում Հայաստանի քաղաքացիների հոսքերը ընդունել։ Պատկերացրեք՝ դուք ունեք սենյակ կամ այս դահլիճը. 550 նստատեղ կա։ Երբ որ ներկաների թիվը լինի 100, կտեղավորվեն։ 100 հոգի էլ լինի՝ ոտքի վրա կկանգնեն, բայց եթե 550-ը 500%-ով ավելանա, տարբերակ չկա այս դահլիճում տեղավորվել։

Հիմա ոնց որ ասենք՝ համայնքի ղեկավարի կամ մարզպետի հետ այդքան լավ հարաբերություններ ունես, բայց այս դահլիճում չես կարողանում 6000 մարդ տեղավորել։ Բա այդ լավ հարաբերությունը ինչի՞ համար է։ Դրա համար մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, ամենաուշը երկու տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ։

Այսինքն՝ դուք կարո՞ղ եք գնալ «Շիրակ» օդանավակայանից… հիմա մեկնում եք, օրինակ, Լառնակա՞։ Այն ժամանակ Լառնակա գնալու համար ձեզ մենակ մի բան է պետք լինելու՝ անձնագիրը չմոռանալ։ Մնացածը՝ բնականաբար նաև տոմս առնել, բայց դե գիտեք, որ 2 եվրոյով էլ տոմս կա։ Եվ հիմա այս պատմական փոփոխությունները, որ տեղի են ունենում, դրանք շատ կարևոր են, և մենք պետք է այս պահը գնահատենք»,-ասել է նա։

Եվգենյա Համբարձումյան