Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Եթե քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է, կարող է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Այս հարցի պատասխանը բաղկացած է երկու մասից՝ իրավիճակներ, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է մինչև վեց ամսով, և իրավիճակներ, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է ավելի քան վեց ամսով»,- հայտնում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Առաջին պարագայում անձը կարող է մասնակցել ընտրություններին. նա պետք է գտնի իր անունը ցուցակներում և միանգամից քվեարկության օրը՝ հունիսի յոթին, ժամկետանց անձնագրով կարող է միանգամից մոտենալ ընտրատեղամաս և իրացնել իր ընտրելու իրավունքը։

Երկրորդ պարագայում անձը պետք է փոխանակի իր անձնագիրը, և դա պետք է անել արդեն այսօր: Փոխանակված անձնագրով անձը կարող է հանգիստ քվեարկել: Իսկ եթե դիմումը ներկայացրել է, սակայն մենք դեռևս չենք հասցրել անձնագիրը տպագրել և տրամադրել քաղաքացուն, ապա նրան տրամադրելու ենք հատուկ տեղեկանք, որով կրկին կարող է մասնակցել ընտրություններին:

Բայց այստեղ կա նաև երրորդ սցենար, երբ անձը ստացել է քաղաքացիություն և երբևէ դեռևս չի անձնագրավորվել. պետք է խնդրենք մինչև քվեարկության օրը անպայման հասցնել ձեռք բերել անձնագիր, որովհետև դա նախապայման է քվեարկությանը մասնակցելու համար»,-նշել է նա։