System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան

Լուրեր

25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Աշխարհահռչակ System of a Down ռոք  խումբը հուլիսին համերգով հանդես է գալու Երևանում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ավան վարչական շրջանում անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Հանդիպման ժամանակ մի աղջիկ վարչապետին խնդրել է խմբին հրավիրել Հայաստան։«Գիտեմ, որ մոտիկ եք System of a Down-ի ու Սերժ Թանկյանի հետ, որ խնդրեմ, կկանչե՞ք իրենց Հայաստան համերգի»,- հարցրել է նա: Ի պատասխան Փաշինյանն ասել է. «Հուլիսին գալու են։ Հրապարակում համերգ են տալու»։ Աղջիկը նաև հետաքրքրվել է՝ համերգն անվճա՞ր է լինելու, ինչին վարչապետը պատասխանել է, որ այդ մասին տեղեկություն չունի։

Հիշեցնենք, որ խումբը Հայաստանում համերգ է ունեցել 2015 թվականի ապրիլի 23-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում։ Համերգը կայացել է «Wake Up The Souls» համաշխարհային շրջագայության շրջանակում և նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Համերգի մուտքն անվճար էր:

Անի Թամրազյան