«Ձեզ միշտ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերած արժեքները». Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի միջոցառումներին

Լուրեր

05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց և Կոտայքի մարզի Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին Վերջին դաս միջոցառման կապակցությամբ:

«Բոլորս այսօր լցված ենք սիրո ու ջերմության զգացումներով: Ուզում եմ, որ այդ սերն ու ջերմությունը ձեզ հետ ունենաք կյանքի հետագա բոլոր օրերին. դրանք կօգնեն հաղթահարել դժվարությունները: Ձեզ մեծ ճանապարհ է սպասվում, որի յուրաքանչյուր պահին ձեզ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերված արժեքները: Վստահ եմ՝ բոլորիդ լուսավոր ապագա է սպասվում, և ձեր հաջողությունները կլինեն ոչ միայն անձնական, այլև ի շահ պետության: Կառուցե՛ք ձեր ճանապարհը Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի լինելու գիտակցմամբ: Համոզված եղեք՝ պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին։

Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել ծնողներին ու մանկավարժներին ներդրած ջանքի, կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:

Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցը ճանապարհում է 161, իսկ Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցը՝ 9 շրջանավարտի:

Նշենք, որ 12-րդ դասարանն այս տարի ավարտում են ավելի քան 22.000, իսկ 9-րդ դասարանը՝ շուրջ 39.000 շրջանավարտներ: