Ռոնալդուի դուբլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ Սաուդյան Արաբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին տուրում «Ալ Նասրը» սեփական խաղադաշտում 4։1 հաշվով հաղթել է «Դամակին» ու նվաճել չեմպիոնի տիտղոսը։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը կարիերայում գոլերի թիվը հասցրել է 973-ի։ «Ալ Նասրից» աչքի են ընկել նաև սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ու ֆրանսիացի կիսապաշտպան Քինգսլի Կոմանը։

«Ալ Նասրը» 34 խաղում վաստակել է 86 միավոր և 2 միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված «Ալ Հիլյալին»։ Նախորդ անգամ թիմը երկրի չեմպիոն դարձել էր 2019 թվականին։

2023 թվականից «Ալ Նասրում» խաղացող 41-ամյա Ռոնալդուն նվաճել է կարիերայի 36-րդ տիտղոսը։ Ավարտված առաջնությունում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 30 խաղում դարձել է 28 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ռմբարկուների ցուցակում նա 5 գոլ զիջել է մեքսիկացի Խուլիան Կինյոնեսին («Ալ Կադիսիա»), 4 գոլ՝ անգլիացի Այվան Թոնիին («Ալ Ահլի»)։