Պատերազմը հասել է շրջադարձային կետի, Մոսկվայի նկատմամբ ճնշումը մեծանում է. Ուկրաինայի ԱԳ նախարար

Լուրեր

28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
Բոլորը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում տեղի է ունենում շրջադարձային պահ։ Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երեք բաղադրիչ, նշել է նա, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

X-ում գրառմամբ Սիբիհան նշել է, որ Հելսինբուրգում ներկա է եղել ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների արտաքին գործերի նախարարները։ Ըստ նրա՝ Ռուսաստանի մարդկային ռեսուրսները պատերազմում այլևս առավելություն չեն։

«Մենք պատերազմի շրջադարձային փուլում ենք, Մոսկվայի նկատմամբ ճնշումը մեծանում է։ Ուկրաինան պահպանում է իր դիրքերը, և ռուսական մարդկային ուժն այլևս վճռորոշ առավելություն չէ»,- ընդգծել է ուկրաինացի պաշտոնյան։

Ըստ նրա՝ խաղաղության հասնելը պահանջում է կենտրոնանալ երեք հիմնական տարրերի վրա՝ դիվանագիտություն, ճնշում և ուժ․ «Մեզ անհրաժեշտ է նոր խթան մեր խաղաղության ջանքերում՝ միաժամանակ ամրապնդելով մեր հատուկ երկարաժամկետ պատժամիջոցները և ազդեցության այլ լծակները»։

Սիբիհան նաև ասել է, որ դաշնակիցներին տեղեկացրել է Բելառուսի կողմից աճող սպառնալիքների մասին և կոչ արել ձեռնարկել համապատասխան գործողություններ, զսպման միջոցներ և քայլեր՝ Մոսկվայի և Մինսկի հետագա ընդլայնումը կանխելու համար։

Իր հերթին, Ուկրաինան այլևս պարզապես նվիրատվություններ չի խնդրում, այլ անվտանգության գործընթացի մասնակից է, դոնոր և գործընկեր, որը պատրաստ է «կիսվել իր փորձով դաշնակիցների հետ», պնդել է Սիբիհան։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն ամրապնդվել է վերջին մեկ տարվա ընթացքում, ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու որոշումը պատմական հանգրվան էր, «և ԱՄՆ-ն արժանի է գովասանքի դրա համար»։

Օրերս էլ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն էր հայտարարել, որ տեսնում է շրջադարձային պահի նշաններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում։ Նա նշել էր, որ ուկրաինական կողմն առավելություն ունի, մինչդեռ ռուսական կողմը թուլություններ է զգում թե՛ տնտեսապես, թե՛ ներքին առումով, թե՛ մարտադաշտում։

Սիբիհան վերջերս հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության համաձայնագիր կնքելու՝ Ուկրաինայի հիմնական պայմանն այն է, որ Կիևը որևէ տարածքային զիջում չի անի ներկայիս առաջնագծի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի