Անարխիստ եմ. Լևոն Բարսեղյանը՝ ՔՊ ցուցակում ընդգրկված չլինելու մասին. «Հրապարակ»

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ չկա ՔՊ ցուցակում։ Նա հիշեցրեց, որ ինքն անարխիստ է և որևէ ընտրության չի մասնակցում, դրա համար չկա ՔՊ ցուցակում՝ մոռանալով, որ Գյումրու ավագանու անդամ է, և ասաց՝ ժողովի է։

Նույն հարցով դիմեցինք Դանիել Իոաննիսյանին։ Նա երկրում չէր, այնուհանդերձ, սիրալիր պատասխանեց․ «Այո, ակտիվ աջակցել եմ, սակայն հեղափոխության շատ աջակիցներ կան, որոնք ՔՊ ցուցակում չեն, ես հեղափոխության, բայց ո՛չ ՔՊ աջակից եմ»։ Կարծես ներքին նեղսրտվածություն կա Ձեր խոսքերի մեջ։ «Չէ, ես երեք տարբեր ուժերից առաջարկ եմ ստացել, մեծ մասը՝ անցողիկ տեղեր, ու նեղսրտած չեմ»։ ՔՊ-ից առաջարկ եղե՞լ է։ «Կոռեկտ չի ասել՝ որ ուժերից»։

Հանրության մեջ տեսակետ կա, որ «սորոսական թևը» նեղացած է իշխանությունից և նոր քայլեր է ուզում անել։ «Նեղացած չենք, ես բնորոշման հետ՝ «սորոսական», համաձայն չեմ, քաղհասարակության ակտիվ հատվածից կան մարդիկ, որ ՔՊ ցուցակում են՝ Հերիքնազ Տիգրանյանը, Գայանե Աբրահամյանը»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: