Մենք օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Մեր մեծագույն ջանքերի շնորհիվ ես ուզում եմ փաստել, որ մենք օրեցօր ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը, և սա կրկին շատ կարևոր և պատասխանատու արձանագրում է մեզ համար»,- այս մասին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Լուխների այցը խորհրդանշական է, քանի որ նա է Եվրոպական կողմի այն պատասխանատու պաշտոնյան, որն ի սկզբանե փոխգործակցության կողմ է հանդես եկել գործողությունների ծրագրում։

«Այս գործընթացը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շարժունակության տեսանկյունից դյուրացման գործընթաց չէ. այն վստահության, արժանապատիվ գործընկերության և Եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին է: Եվ ես ուզում եմ փաստել, որ մի կողմից այս գործընթացը արժանապատիվ ճամփորդության հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մյուս կողմից նաև հնարավորություն է Հայաստանի իշխանությունների համար ապահովելու երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ ՀՀ-ում»։

Նախարարն ընդգծեց՝ սա պարզապես հերթական պրոցեսը չէ Հայաստանի Հանրապետության համար. «Սա կարևոր պրոցես է ապահովելու ինստիտուցիոնալ տարբեր փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տեսանկյունից: Եվ կարևոր էր այն, որ մենք ունեցանք նաև այս փուլում անդրանիկ գագաթնաժողովը Հայաստան-Եվրոպական Միություն և դրանով նաև ստորագրեցինք կարևորագույն փաստաթղթեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան