Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է

Լուրեր

20.05.2026 | 14:02
Հայտնաբերվել է երիտասարդին դանակահարած անձը․ նա ձերբակալվել է
20.05.2026 | 13:54
Ուկրաինական ԱԹՍ-ները Նիժնի Նովգորոդում նավթավերամշակման գործարանի վրա են հարձակվել
20.05.2026 | 13:46
Իմ հայրենիքը չեմ կարող փոխել «ցեմենտի զավոդի» հետ․ Ծառուկյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:38
Կրեմլը չի բացառել Պուտինի և Թրամփի հանդիպումը Չինաստանում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում
20.05.2026 | 13:33
«Մուկ տշելու» ակցիա․ «Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 13:31
«Ականատեսը» անօրինական է համարում Արթուր Օսիպյանի կալանավորման միջնորդությունը
20.05.2026 | 13:25
Պորտուգալիայի հավաքականի կազմն ու Ռոնալդուի 6-րդ Մունդիալը
20.05.2026 | 13:16
Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:07
Ինչ պատիժ կարող է սպառնալ Նարեկ Կարապետյանին, եթե ապացուցվի՝ դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը
20.05.2026 | 12:56
Սևանի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 119 ապօրինի շինություն
20.05.2026 | 12:47
Պուտինը և Սի Ցզինպինը գործընկերության ամրապնդման մասին հայտարարություն են ստորագրել
20.05.2026 | 12:39
Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 12:30
Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը
20.05.2026 | 12:27
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
Բոլորը

Գրառումը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն նախընտրական փուլում առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը գրառմամբ անդրադարձել է ՌԴ քաղաքացիությունը թաքցնելու մասին ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությանը։

«Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, ով փողոցում էն օրը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է:

Նրա թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան վիճակի մասին, որպեսզի շեղի իրավիճակը, սկսել է ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ երկու օր մարդկանց շեղեն:

Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն. Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի:
Փաշինյանը շեղել ժողովրդին իր գժություններից :

Փոփոխությունները գալիս են», – գրել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Նարեկ Կարապետյանը, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։

Ըստ նախաքննական մարմնի` հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):

Հիշեցնենք նաև, որ Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկությունը շրջանառել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա մի սքրինշոթ էր հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի:

Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել էր․ «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։

Factor.am-ը երեկ դիմել էր նաև ԿԸՀ, որտեղից Նարեկ Կարապետյանի այլ պետության քաղաքացիություն ունենալու վերաբերյալ խոսնակը հայտնել էր. «ԿԸՀ կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին տեղեկատվությունը։ Բոլոր այն թեկնածուները, որոնք գրանցված են ԿԸՀ կողմից, նշանակում է, որ ԿԸՀ-ն նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերը՝ այդ թվում վերջին չորս տարում ՀՀ -ում մշտական բնակության և ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը թեկնածուներին տրամադրվում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և փոխանցվել են ԿԸՀ»։

 

Անահիտ Խաչատրյան