23 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ 2026-ի ապրիլի 1-ի դրությամբ։ Factor.am-ն ուսումնասիրել է դրանք և առանձնացրել է քաղաքական ուժերի ցուցակների առաջին թեկնածուների ունեցվածքը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը նախորդ տարում մոտ 4․8 մլն դրամ եկամուտ է ունեցել։ Նա աշխատել է 2 ընկերություններում՝ «Կոնտինենտալ թրեյդինգ քամփնի», որտեղից ստացել է 2․3 մլն դրամ աշխատավարձ, և «Գլոբալ ռիթեյլ», որտեղից ստացել է 2․28 մլն դրամ աշխատավարձ։ Այս 2 ընկերությունները զբաղվում են մեծածախ և մանրածախ առևտրով։ Եվս 189 հազար դրամ Մարուքյանը հոնորար է ստացել Լիբերալ քաղաքականության ինստիտուտից։

Հայտարարագրի ներկայացման դրությամբ նրա կանխիկը կազմել է 23․2 մլն դրամ և 1565 եվրո։

Մարուքյանը հայտարարագրել է Երևանում 1 բնակարան (121․7 քմ), ավտոտնակ (18․8 քմ), խորդանոց (5․4 քմ), և Վանաձորում 1 բնակարան (51․54 քմ), ինչպես նաև Toyota Camry 2.0 Hxs Hev Sport Plus մակնիշի ավտոմեքենա (2024թ․ արտադրության)։ 

Գայանե Խաչատրյան