Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Մերսին նահանգում երկուշաբթի զինված անձը կրակել և սպանել է վեց մարդու տարբեր վայրերում, այնուհետև ինքնասպան եղել, երբ ժանդարմները շրջապատել են նրա թաքստոցը։ Այս մասին հայտնել է Մերսինի նահանգապետարանը, գրում է Turkiye today-ը։

Հարձակումը, որի հետևանքով նաև 8 մարդ վիրավորվել է Տարսուս և Ջամլիյայլա շրջաններում, վերջին ժամանակներում Թուրքիայի հարավային Միջերկրածովյան տարածաշրջանում տեղի ունեցած ամենամահացու հարձակումն է։

Կրակոցների մասին առաջին հաղորդագրությունը ստացվել է երկուշաբթի՝ տեղական ժամանակով 10:52-ին, Տարսուսի Քադելի թաղամասում։ 37-ամյա Մեթին Օզթուրք անունով կասկածյալը մեքենայով գնացել է Քադելիի ռեստորան, որտեղ աշխատել է մեկ տարի առաջ, և կրակ բացել մեքենայից։ Կրակոցների հետևանքով զոհվել են ռեստորանի 30-ամյա սեփականատեր Սաբրի Փանը և 18-ամյա աշխատակից Ահմեթ Էրջանը։ Օզթուրքը դեպքի վայրից փախել է և հարձակումները շարունակել այլ թաղամասերում։

Ենիքյոյ թաղամասում նա կրակել և սպանել է Գյոքայ Սելֆիօղլուին՝ բենզալցակայանում սպասող բեռնատարի վարորդին։ Ջամլիյայլա շրջանում է սպանել է իր նախկին կնոջը՝ 32-ամյա Արզու Օզդենին։ Նույն թաղամասում տղամարդը սպանել է 50-ամյա Աբդուլլահ Քոջային, Քարաքութուքում՝ 16-ամյա հովիվ Յուսուֆ Օքթային։

Անվտանգության ուժերը ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են ուղարկել՝ Օզթուրքի լայնածավալ որոնումների համար: Նրա լքված մեքենան գտնվել է Քարաքութուք թաղամասի ծայրամասում, իսկ րրեն՝ Օզթուրքին, Չոքաք թաղամասի անտառապատ տարածքի մոտ գտնվող բնակարանում: Ժանդարմների և հատուկ նշանակության ջոկատայինների կողմից շրջապատվելուց հետո Օզթուրքն ինքնասպան է եղել։

Մերսինի նահանգապետարանը հաստատել է մահացածների թիվը և պաշտոնական հայտարարություն տարածել կասկածյալի անցյալի վերաբերյալ։

«Պարզվել է, որ կասկածյալը բազմիցս հոսպիտալացվել է թմրանյութերի ապօրինի օգտագործման և տարբեր հոգեբուժական ախտորոշումների պատճառով։ Մեր անվտանգության ստորաբաժանումները մանրակրկիտ կերպով կատարում են գործի հետ կապված աշխատանքները, դատական ​​և վարչական գործընթացները շարունակվում են»,- ասվում է հայտարարությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի