Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեհրանի կողմից Միացյալ Նահանգներին արված վերջին խաղաղության առաջարկը ներառում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների դադարեցում, ԱՄՆ ուժերի դուրսբերում Իրանին մոտ գտնվող տարածքներից և ԱՄՆ-Իսրայել պատերազմի հետևանքով պատճառված ավերածությունների փոխհատուցում,  հաղորդել են իրանական  պետական ​​լրատվամիջոցները,  նշում է Reuters-ը։

IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ առաջարկի վերաբերյալ Թեհրանի առաջին մեկնաբանություններում փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ասել է, որ Թեհրանը նաև ձգտում է վերացնել պատժամիջոցները, ազատել սառեցված միջոցները և դադարեցնել երկրում  ԱՄՆ ծովային շրջափակումը։

Իրանի կողմից նկարագրված պայմանները, ըստ էության, քիչ են փոխվել Իրանի նախորդ առաջարկից, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր անցյալ շաբաթ՝ այն «աղբ» անվանելով։

Մինչ այս, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դադարեցրել է Իրանի վրա հարձակումների պլանավորված վերսկսումը, այն բանից հետո, երբ Թեհրանը Վաշինգտոնին ուղարկել է նոր խաղաղության առաջարկ, և որ այժմ «շատ լավ հնարավորություն» կա՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակող համաձայնության հասնելու համար։

Հորմուզի նեղուցը վերաբացելու համաձայնագրի հասնելու ճնշման տակ՝ Թրամփը նախկինում հույս էր հայտնել, որ հակամարտության ավարտի վերաբերյալ համաձայնագիրը մոտ է, միաժամամանակ, սպառնացել էր Իրանին ծանր հարվածներ հասցնել, եթե Թեհրանը համաձայնության չգա։ Սոցցանցերում գրառմամբ Թրամփը նշել է, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդները խնդրել են իրեն հետաձգել հարձակումը, քանի որ «կկնքվի համաձայնագիր, որը շատ ընդունելի կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և դրանից դուրս գտնվող բոլոր երկրների համար»։

«Կարծես թե շատ մեծ հավանականություն կա, որ նրանք կկարողանան ինչ-որ բանի հասնել։ Եթե մենք կարողանանք դա անել առանց նրանց ռմբակոծելու, ես շատ ուրախ կլինեմ»,- լրագրողներին ասել է Թրամփը։

Պակիստանյան աղբյուրը հաստատել է, որ Իսլամաբադը, որն անցյալ ամիս խաղաղության բանակցությունների միակ փուլը հյուրընկալելուց ի վեր կողմերի միջև ուղերձներ է փոխանցում, Իրանի առաջարկը ներկայացրել է Վաշինգտոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի