Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Փաշինյանի և իր մոր մասնակցությամբ միջադեպում քրեաիրավական տարր չի տեսնում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել է, որ իր մոր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճում քրեաիրավական տարր չի տեսնում։

«Ասում են՝ մայրիկիդ թևից է քաշել, բայց այստեղ էլ քրեական տարր չեմ տեսնում։ Ինչպես չէի տեսել նաև Մինասյան եղբայրների ձերբակալության դեպքում։ Կարծում եմ՝ իրավաբանական համայնքը, այդ թվում՝ ես, չպետք է լեգիտիմացնենք իրավաբանության գահավիժումը դեպի աբսուրդ»,- նշել է նա։

Սողոյանը նաև հայտնել է, որ զրպարտության և վիրավորանքի մասով քաղաքացիական հայցեր չեն ներկայացվելու։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ նա ընդգծել է, որ Փաշինյանը, իր խոսքով, սպառնալիքներ չէր հնչեցրել անձամբ իր մոր հասցեին, այլ՝ «տերերի»։

«Գայթակղությունը մեծ է այդ տերերի  մասով հակադարձելու, բայց կսահմանափակվեմ ասելով, որ մայրիկս բավականաչափ ինքնիշխան է իր գործողություններում»,- ասել է փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի հետ Արաբկիրում վեճի բռնված կնոջը` թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին պոլիկլինիկայում հորդորել են աշխատանքից ազատման դիմում գրել։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնել էր նրա դուստրը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, որի ընթացքում նա սուր բանավեճի է բռնվել մի կնոջ հետ։ Կինը մոտեցել է Փաշինյանին և նրան մեղադրել «հայրենիքը գողանալու» և «մի ամբողջ սերունդ ոչնչացնելու» մեջ։

Ավելի ուշ պարզվել է, որ Փաշինյանին մոտեցած կինը մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն է, որի հարազատ եղբայրը 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանն է: Իսկ Տաթևիկ Սողոյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպանն է։

Անի Թամրազյան