ՀԿ-ները Factor TV-ի հրապարակումից հետո անկախ քննություն են պահանջում «Նուբարաշեն»-ում ինքնասպանություն գործածի դեպքով

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մի շարք հասարակական կազմակերպություններ Factor TV-ի հրապարակումից հետո մտահոգություն են հայտնել «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում Ա. Հովհաննիսյանի մահվան առնչությամբ՝ պնդելով, որ դեպքը վկայում է մարդու հիմնարար իրավունքների համակարգային խնդիրների մասին։ ՀԿ-ները Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից պահանջում են անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն իրականացնել ինչպես ենթադրյալ ինքնասպանության հանգամանքների, այնպես էլ նրան ազատությունից զրկելու և հոգեկան առողջության կենտրոնում տեղավորելու իրավաչափության շուրջ։

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում քաղաքացի Ա. Հովհաննիսյանի մահվան առնչությամբ:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ անձը ձերբակալված է եղել քարոզչական պաստառ պոկելու առնչությամբ՝ քարոզարշավին խոչընդոտելու հանցակազմով հարուցված քրեական վարույթի շրջանակներում և Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահելու վայրից շտապօգնության բժշկի ցուցումով  ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն: Ժամեր անց «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում Ա. Հովհաննիսյանը ինքնասպանություն է գործել։

Տեղի ունեցած դեպքն արձանագրում է մարդու հիմնարար իրավունքների մի շարք աղաղակող համակարգային խնդիրների մասին:

Հերթական անգամ փաստվում է Հայաստանում քրեաիրավական գործիքակազմի անօրինական, կամայական և անհամաչափ կիրառում՝ ըստ քաղաքական նպատակահարմարության:

Նախընտրական քարոզչական պաստառը պոկելը կամ պատռելը ՀՀ օրենսդրությամբ հանդիսանում է վարչական իրավախախտում՝ նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության 40.11-րդ հոդվածով և որպես հետևանք առաջացնում է տուգանքի նշանակում։

Մինչդեռ, ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակներում անձը անօրինականորեն և կամայականորեն ձերբակալվել է՝ խախտելով նրա ազատության իրավունքը: Շարունակաբար արձանագրվում է, որ ազատության սահմանափակման միջոցները իրավապահ մարմինների կողմից կիրառվում են անհամաչափորեն և ունեն պատժիչ բնույթ։

Հստակ չէ քրեական վարույթի շրջանակներում Ա. Հովհաննիսյանի ընթացակարգային իրավունքների ապահովումը, այդ թվում՝ նրա պաշտպան ունենալու իրավունքի, ինչպես նաև հոգեկան առողջության կենտրոնում տեղավորելու օրենքով սահմանված հիմքերի ու այդ գործընթացում նրա իրավունքների երաշխավորումը։

Ձերբակալման պահից Ա. Հովհաննիսյանը գտնվել է մեկուսացման պայմաններում՝ պետության անմիջական վերհսկողության ներքո։ Հետևաբար, պետական մարմինները և պաշտոնատար անձինք, ելնելով պետության պոզիտիվ պարտականություններից, պարտավոր էին ապահովել նրա կյանքի և առողջության պաշտպանությունը, այդ թվում՝ կատարել հնարավոր ինքնավնասման և ինքնասպանության ռիսկի գնահատում և իրականացնել դրա կանխմանն ուղղված պատշաճ և համաչափ գործողություններ և ապահովել անձի խոցելիությանը համարժեք վերաբերմունք և հսկողություն։

Միաժամանակ արձանագրում ենք, որ տվյալ դեպքը եզակի չէ, և նախորդ տարիներին անազատության վայրերում անձանց կողմից ենթադրյալ ինքնասպանության դեպքերի առթիվ չի իրականացվել արդյունավետ քննություն և հանրային հաշվետվողականություն  ոչ միայն դեպքի հանգամանքները պարզելու և պատասխանատվության ապահովելու նպատակով, այլև համակարգային բացթողումները վերհանելու և ինքնասպանության կանխարգելման պատշաճ մեխանիզմներ ներդնելու և կիրառելու նպատակով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք. 

  • Գլխավոր դատախազությունից և քննչական կոմիտեից կատարել անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն ոչ միայն Ա. Հովհաննիսյանի ենթադրյալ ինքնասպանության հանգամանքների, այլև նրան ազատությունից զրկելու և հոգեկան առողջության պահպանման կենտրոնում տեղավորելու իրավաչափության շուրջ՝ ապահովելով տուժողի իրավունքների պաշտպանությունը,
  • Պատասխանատվության ենթարկել Ա. Հովհաննիսյանի իրավունքների խախտումներ թույլ տված բոլոր պաշտոնատար անձանց,
  • Ապահովել պատշաճ հանրային հաշվետվողականություն վարույթի ընթացքի և արդյունքների վերաբերյալ»։

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Արդարության նոր մշակույթ ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Փինկ իրավապաշտպան ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

ՄեդիաՍտեփ ՀԿ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացի է ինքնասպան եղել: Նա Արմեն Հովհաննիսյանն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել, ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել: