Գնաճային իրավիճակը, որը աշխարհում ստեղծվել է, ազդելու է նաև Հայաստանի վրա․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 17:32
Անցած տարի՝ առանց եկամուտի․ ինչ է հայտարարագրել Լևոն Զուրաբյանը
18.05.2026 | 17:23
Անդրանիկ Մարտիրոսյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադի մրցաշարում
18.05.2026 | 17:16
«Ռադդ քաշի՛, համբալի մեկը»․ թեժ լեզվակռիվ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:07
Աշխատավարձեր ՀՀ-ից և Քուվեյթից․ ինչ է հայտարարագրել «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի առաջին համարը
18.05.2026 | 16:56
Դոնալդ Թրամփն իր թիմի հետ կքննարկի Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների տարբերակները
18.05.2026 | 16:48
Ըստ դստեր՝ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն առաջարկել են ազատման դիմում գրել
18.05.2026 | 16:37
Ինձ էլ ա խաբել, ութ տարի ժողովրդին էլ ա խաբել․ Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:29
Բելառուսում ՌԴ-ի հետ համատեղ միջուկային զորավարժություններ են մեկնարկել
18.05.2026 | 16:20
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Ասիայի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:11
Թուրքիան և Իսրայելը մերժել են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից հացահատիկ տեղափոխող ռուսական նավի մուտքը
18.05.2026 | 16:03
Ապօրինի ձերբակալությունը, որը հանգեցրել է ինքնասպանության, հանցագործություն է
18.05.2026 | 15:55
Հենրիխ Մխիթարյանը չեմպիոնական միջոցառմանը մասնակցել է ընտանիքի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.05.2026 | 15:46
Թուրքիան՝ Ղրիմի թերակղզու «անօրինական բռնակցման» մասին
18.05.2026 | 15:37
Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի
18.05.2026 | 15:28
«Մանրամասները կքննվեն»․ Ավանեսյանը՝ ՔՊ-ի պաստառը պոկած և հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025 թվականի ընթացքում ձևավորված մակրոտնտեսական զարգացումների և ռիսկերի կառավարման ներքո Կենտրոնական բանկը շարունակել է դրամավարկային պայմանների աստիճանական ճշգրտումը, նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, կես տոկոսային, 0.5 տոկոսային կետով։ Այս մասին Կենտրոնական բանկի տարեկան հաղորդումը ներկայացնելիս ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահի խոսքով՝ տարին ամփոփել են 6.5% մակարդակի վրա և արդյունքում, չնայած ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին և առկա մեծ անորոշություններին ու ռիսկերին, իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում և ձեռք բերված համեմատաբար կայուն մակրոտնտեսական միջավայրում 12-ամսյա գնաճը 2025 թվականի տարեվերջին կազմել է 3.3%՝ առավելագույն մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին։

«Եվս մեկ հիշեցում մեր մեզ լսողների համար նաև, որ մենք Ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ գնաճի թիրախը Կենտրոնական բանկի համար ավելի խստացրեցինք, 4%-ից իջացրեցինք 3%, որը իմ խորին համոզմամբ, երկարաժամկետ հատվածում ռիսկերի կառավարման տեսանկյունից և երկրի բարեկեցության տեսանկյունից շատ կարևոր քայլ էր։

Այժմ անդրադառնամ 2026 թվականի դրամավարկային քաղաքականության հեռանկարներին և այդ շրջանակում կներկայացնեմ նաև ընթացիկ տնտեսական զարգացումները, առկա անորոշություններն ու ռիսկերը և դրամավարկային քաղաքականության համապատասխան նպատակադրումներն ու ուղղությունները։ 2026 թվականի սկզբից զգալիորեն ավելացան անորոշություններն ու ռիսկերը, կապված Մերձավոր Արևելքի հակամարտության շուրջ լարվածության սրման, էներգակիրների գների և դրանց տատանողականության էական աճի և առևտրային ուղիների սահմանափակման հետ»,- նշեց Գալստյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը աշխարհից անմասն չի կարող մնալ։ Այն գնաճային իրավիճակը, որը աշխարհում ստեղծվում է, ազդելու է նաև Հայաստանի վրա․ «Կենտրոնական բանկի հիմնական գործը այս պահի դրությամբ լինելու է հասկանալ, թե գնաճը, որը որ մենք ունենք 5 ու 3 ու ավելի վերև է գնալու, ինքը պայմանավորված է բացառապես առաջարկի գործոններով, ու դրան կարելի է սպասել ու որոշակի ազդակ չտալ, թե եթե կան պահանջարկի գործոններ ներսում՝ ֆիսկալով կամ արտաքինից եկող տուրիզմի աճով, մենք պիտի որոշակի արձագանք ունենանք դրա վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։