Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են իր նախընտրած խուցը

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

«Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին տեղափոխվել են իր նախընտրած խուցը: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից՝ առանց հստակեցնելու, թե խոսքը որ խցի մասին է:

««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն օրենքով սահմանված կարգով այսօր Գևորգ Սաֆարյանի տեղաբաշխման հարցը լուծելու նպատակով կրկին առաջարկել է նրան տեղափոխվել իր նախկին կամ ներկա մասնաշենքի խցերից մեկը՝ հաշվի առնելով նաև Սաֆարյանի՝ այլ անձանց հետ համատեղելիությունը»,- հակիրճ նշեցին քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին պատժախցում 10 օր պահելուց հետո ՔԿՀ-ի վարչակազմը Սաֆարյանին առաջարկել էր հին խցի փոխարեն տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր մասնաշենք, որտեղ, ակտիվիստի և նրա փաստաբան Տիգրան Եգորյանի պնդմամբ, պահվում են քրեական աշխարհի ներկայացուցիչներ։ Ընդդիմադիր ակտիվիստը, մինչդեռ, հայտարարում էր՝ ընդհանուր մասնաշենքում գտնվելը կարող է վտանգել իր կյանքն ու առողջությունը:

Սաֆարյանը փաստաբանի միջոցով նկարագրել էր նաև պատժախցի անտանելի պայամանները, որտեղ 20 օր անցկացրել է: Ի դեպ, Սաֆարյանի պահման պայմանների հետ կապված այսօր ՄԻՊ գրասենյակի մոտ մի խումբ քաղաքացիներ ակցիա անցկացրեցին՝ մեղադրելով ՄԻՊ-ին անգործություն դրսևորելու մեջ: Կառույից, սակայն, հակադարձեցին՝ մեղադրանքներն անհիմն են, իրենք պարբերաբար այցելել են Գևորգին, լսել նրան, ծանոթացել պահման պայմաններին:

Տեղեկացնենք, որ այսօր Գևորգ Սաֆարյանի հարազատները տեսակցել են նրան։

Շողիկ Գալստյան