ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել այն բանից հետո, երբ մայիսի 17-ի կիրակի առավոտյան անհայտ անօդաչու թռչող սարք է ներխուժել երկրի օդային տարածք, ապա լքել այն։ Այս մասին հայտնել են Լատվիայի զինված ուժերը։

«Ազգային զինված ուժերը անհապաղ մարտական պատրաստության են բերել այդ տարածաշրջանում տեղակայված շարժական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, որոնք տեղափոխվել են նշված շրջան և զբաղեցրել դիրքեր։ Գործի են դրվել նաև կործանիչներ, որոնք մասնակցում են ՆԱՏՕ-ի՝ Բալթյան երկրների օդային տարածքի պարեկային առաքելությանը»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական հարթակում։

Լատվիայի զինված ուժերը հավելել են, որ նման միջադեպերը «մնում են հնարավոր», քանի դեռ շարունակվում է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։ Հայտարարության մեջ չի նշվում, թե որ երկրին է պատկանել անօդաչու սարքը։