«Ես ուրիշ բան կավելացնեի, ինքը, ոչ թե համբալ է, այլ Ալիևի համբալն է»․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած կոշտ արտահայտություններին՝ «համբալ», «կզացնել» և այլ ձևակերպումներին, հայտարարել է, որ խոսքը վերաբերում է իշխանությունների վարքագծին ու խոսույթին արձագանքելուն։

«Ես ուրիշ բան կավելացնեի․ ինքը ոչ թե ուղղակի համբալ է, այլ Ալիևի համբալն է։ Հիմա դա է փաստը»,- ասել է Քոչարյանը՝ նշելով, որ իրենք «իրերն իրենց անունով են կոչում» և օգտագործում են նույն բառապաշարը, որը, ըստ նրա, նախկինում կիրառել են իշխանությունները։

Դիտարկմանը, թե ինչու չեն ցանկանում տարբերվել իշխանություններից և ընդօրինակում են նույն խոսույթը, Քոչարյանը պատասխանել է, որ քաղաքական պայքարում երբեմն անհրաժեշտ է կոշտ արձագանք տալ, հակառակ դեպքում դա կարող է սխալ ընկալվել նաև իրենց ընտրողների կողմից։

Նա նշել է, որ քաղաքական դաշտում խոսույթի փոփոխությունը տարիների ընթացքում խորացել է, իսկ գործող իշխանությունները, իր գնահատմամբ, «ութ տարի իշխանության լինելով՝ շարունակում են խոսել ընդդիմադիրի լեզվով»։

Հարցին՝ կշարունակե՞ն արդյոք նույն ոճի խոսույթը, Լևոն Քոչարյանը պատասխանել է. «Մեր համար ցանկալի խոսույթը չի, բայց եթե մեր հետ այդ ձև են խոսում, երկու-երեք անգամ ավելի վատ մենք իրենց հետ ենք խոսելու, դա հաստատ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան