«Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ

Լուրեր

25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության ոլորտի պատասխանատուները քննարկել են հայկական բուսական և կենդանական ծագման արտադրանքի արտահանման վերահսկողության հարցերը՝ պայմանավորվելով համատեղ ստուգումներ իրականացնել և ուժեղացնել սահմանային հսկողությունը՝ ԵԱՏՄ շուկաներում հայտնաբերված ռիսկերից ելնելով։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտն այսօր բանակցել են երկու երկրների իրավասու մարմինների համագործակցության շուրջ, քննարկել հայկական բուսական և կենդանական ծագման արտադրանքի՝ ռուսական շուկա մատակարարումների ժամանակ պահանջների պահպանմանն առնչվող հարցեր։

Բանակցությունների արդյունքներով՝ Ռոսսելխոզնադզոր-ի հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն այն ձեռնարկություններում, որոնցից Ռուսաստան մատակարարումները կասեցվել էին՝ ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող կեղծված ձկնային արտադրանքի ներմուծման կասկածի պատճառով։

Ըստ ռուսական կողմի՝ նախնական ստուգումն ու ներմուծված ծիածանափայլ իշխանի վերաբերյալ նյութերի վերլուծությունը կասկածներ են առաջացրել արտադրանքի պատրաստման համար օգտագործված հումքի ծագման վերաբերյալ։

Բացի այդ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, բուսասանիտարական տեսանկյունից անվտանգ հայկական արտադրանքի մատակարարումն ապահովելու նպատակով՝ նախատեսվում է ստուգումների անցկացումը նաև հայկական բուսաբուծական արտադրավայրերում. մտահոգություն է առաջացրել Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի աճը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք ուժեղացնել սահմանային պետական վերահսկողությունը՝ բուսասանիտարական ենթակահսկման արտադրանքում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերում տվյալ արտադրանքի արտահանումը/ներմուծումն արգելելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում: