Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեհրանը «չի վստահում» ԱՄՆ-ին և հետաքրքրված է Վաշինգտոնի հետ բանակցելու հարցում միայն այն դեպքում, եթե դա լուրջ է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա Նյու Դելիում լրագրողներին ասել է, որ բոլոր նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով՝ բացառությամբ Թեհրանի հետ «պատերազմի մեջ գտնվող» նավերի, եթե դրանք համակարգվեն Իրանի նավատորմի հետ։

Սակայն ջրային ուղու շուրջ ստեղծված իրավիճակը, որը կենսական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ և ապրանքային շուկաների համար, «շատ բարդ է», հավելել է ԲՐԻԿՍ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հնդկաստան այցի ժամանակ։

Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը նավագնացության մեծ մասի համար, որը սովորաբար սպասարկում է աշխարհի ծովային նավթի և գազի մատակարարման շուրջ մեկ հինգերորդը, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարին պատերազմ սկսեցին Իրանի դեմ։

Վաշինգտոնն ու Թեհրանն անցյալ ամիս հայտարարեցին հրադադարի մասին, սակայն դժվարանում են կնքել երկարատև խաղաղության պայմանագիր: Պակիստանի միջնորդությամբ բանակցությունները կասեցվել են, քանի որ Իրանն ու ԱՄՆ-ն անցյալ շաբաթ մերժել են միմյանց վերջին առաջարկները։

Արաղչին ասել է, որ «հակասական ուղերձներն» Իրանի մոտ կասկածներ են առաջացրել ամերիկացիների իրական մտադրությունների վերաբերյալ՝ հավելելով, որ պակիստանյան միջնորդական գործընթացը չի ձախողվել, այլ «դժվարությունների մեջ է»։ Նա հավելել է, որ Իրանը փորձում է պահպանել վերջին հրադադարը՝ դիվանագիտությանը հնարավորություն տալու համար, բայց նաև պատրաստ է վերադառնալ մարտական ​​գործողությունների։

Երկու կողմերի միջև բանակցությունները խոչընդոտող հարցերից են՝ Իրանի միջուկային նկրտումները և Հորմուզի նեղուցի նկատմամբ նրա վերահսկողությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի նկատմամբ իր համբերությունը սպառվում է և ասել, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը բանակցություններում համաձայնել է, որ Թեհրանը պետք է վերաբացի նեղուցը։

Հարցին՝ արդյո՞ք Թեհրանը բաց է Պեկինի միջնորդության համար, Արաղչին պատասխանել է, որ Իրանը գնահատում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է օգնել։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք, և գիտենք, որ չինացիները բարի մտադրություններ ունեն։ Այսպիսով, դիվանագիտությանն օգնելու համար նրանց կողմից ձեռնարկվող ամեն ինչ ողջունելի կլինի։ Մենք հույս ունենք, որ բանակցությունների առաջընթացի հետ մեկտեղ՝ մենք կհասնենք լավ եզրակացության, որպեսզի Հորմուզի նեղուցը կարողանա լիովին անվտանգ լինել, և մենք կարողանանք արագացնել նեղուցով երթևեկության կարգավորումը»,- ասել է նա։

Բացի այդ, Արաղչին հաստատել է, որ Թեհրանը Մոսկվայի հետ քննարկել է իրանական հարստացված ուրանը Ռուսաստանում պահելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ իրանական կողմը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին օգնելու պատրաստակամության համար, սակայն Թեհրանը մտադիր է հետաձգել այդ քննարկումները մինչև ԱՄՆ-ի հետ բանակցությունների ավելի ուշ փուլ։

«Երբ հասնենք այդ փուլին, մենք, իհարկե, հետագա խորհրդակցություններ կանցկացնենք Ռուսաստանի հետ և կտեսնենք՝ արդյո՞ք ռուսական առաջարկը կարող է օգտակար լինել»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ սա ներկայում քննարկման փուլում չէ։

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Իրանից դուրս բերել հարստացված ուրանը։ Ռուսաստանն արդեն դուրս էր բերել Իրանի ուրանի որոշ պաշարներ՝ համաձայն 2015 թվականի միջուկային համաձայնագրի, որից Միացյալ Նահանգները դուրս եկավ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի