Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Պակիստանը հայտնում է, որ Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի հետ կնքված փոխադարձ պաշտպանական համագործակցության մասին պայմանագրին, քանի որ ԱՄՆ-Իրան պատերազմը վերաձևավորում է Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում անվտանգության դիրքերը, հաղորդում է Bloomberg-ը, փոխանցում է Turkiye today-ը:

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը տեղական հեռուստաեթերում հայտարարել է, որ համաձայնագիրը ներկայում վերջնական մշակման փուլում է։

«Եթե Կատարն ու Թուրքիան նույնպես միանան այս գործող համաձայնագրին, դա ողջունելի զարգացում կլինի»,- ասել է Ասիֆը։

Նախարարը նշել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել համագործակցության ավելի լայն հարթակ «նման մտածողությամբ» պետությունների միջև՝ տարածաշրջանային կայունությունն ու կոլեկտիվ անվտանգությունն ամրապնդելու համար։

Bloomberg-ի հաղորդմամբ՝ ընդլայնված դաշինքը կմիավորի Սաուդյան Արաբիային և Թուրքիային այն ժամանակ, երբ ԱՄՆ-Իրան պատերազմը հակամարտության մեջ է ներքաշել Մերձավոր Արևելքի ավելի լայն շրջանակները։

Սաուդյան Արաբիան և Պակիստանը սեպտեմբերին ստորագրել էին պաշտպանական պայմանագիր, որում նշվում էր, որ «երկրներից որևէ մեկի դեմ ցանկացած ագրեսիա կհամարվի ագրեսիա երկուսի դեմ էլ»։

Պակիստանը նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հիմնական միջնորդն է։ Երկու երկրները մի քանի հանդիպումներ են անցկացրել այն բանից հետո, երբ Իրանը սկսեց պատասխան հարձակումներ իր հարևանների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի դեմ։

Անցյալ ամիս պակիստանյան ռազմական ուժերը ժամանել էին Սաուդյան Արաբիայի Թագավոր Աբդուլազիզ ավիաբազա՝ համատեղ ռազմական համագործակցությունը բարելավելու, տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը աջակցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի