Սփյուռքի նախկին նախարարը իմացե՞լ է չարաշահումների մասին, եթե այո՝ ինչո՞ւ չի կանխել․ քննությունն այս հարցերը պետք է պարզի. Մ. Հայրապետյան

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

Ի սկզբանե, երբ հայտարարեցինք, որ Սփյուռքի նախարարության կողմից նախկինում իրականացված «Արի տուն» և մի շարք այլ ծրագրերի թափանցիկության հետ կապված կան լուրջ մտահոգություններ, մամուլում եղան քննադատական հոդվածներ մեր կասկածների վերաբերյալ, սակայն Քննչական կոմիտեի կողմից իրականացված քննչական գործողությունների հետևանքով պարզվեց, որ մեր կասկածները ճիշտ են։

«Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում հայտնաբերվեցին չարաշահումներ, արդեն իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը փոխհատուցել է պատճառված վնասի մի մասը, և ինչպես ասում են Քննչական կոմիտեից, բացահայտման աշխատանքները շարունակվում են և շուտով հայտնի կդառնան այդ ՊՈԱԿ-ում չարաշահումների մասնակից այլ մարդկանց անուններ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարարի պաշտոնակատարը։

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ դեռ քննությամբ պետք է պարզվի՝ երբ ՊՈԱԿ-ի տնօրենը իրականացրել է չարաշահումներ, այդ ժամանակվա սփյուռքի նախարարն իմացե՞լ է այդ մասին, թե՝ ոչ, եթե իմացել է, ինչո՞ւ չի կանխել։

Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը լրագրողներին խորհուրդ տվեց «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում բացահայտված չարաշահումների վերաբերյալ դեռ սպասել քննչական մարմինների աշխատանքի ավարտին և վստահեցրեց․ «Իմ օրոք Սփյուռքի նախարարության որևէ պաշտոնյա չի կարող իրականացնել չարաշահում, իսկ եթե իմ նախարար աշխատած ժամանակաշրջանում որևէ մեկը չարաշահում անի, ապա անմիջապես կենթարկվի պատասխանատվության»։