«0 միջադեպ, 0 խնդիր»․ Արայիկ Հարությունյանը մանրամասներ է պատմում ԵՔՀ գագաթնաժողովի անտեսանելի կողմերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից օրեր անց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում պատմել է միջոցառման կազմակերպչական աշխատանքի, բացման արարողության գաղափարի, կուլիսային լարվածության ու միջազգային հյուրերի արձագանքների մասին։

Հարությունյանի խոսքով՝ բացման արարողության առանցքում ջրի գաղափարի ընտրությունը միայն մշակութային սիմվոլիկա չէր, այլ նաև քաղաքական ուղերձ։ Նրա խոսքով՝ ջուրն աշխարհում դառնում է ռազմավարական կարևոր ռեսուրս, և Հայաստանը կարող է այս ուղղությամբ սեփական դերակատարությունն ունենալ։

«Ջուրն աշխարհում դառնում է ամենակարևոր ռեսուրսներից մեկը, և որոշ առումով Հայաստանը, լինելով ռեսուրսը ունեցող, բայց ռեսուրսը ճիշտ չկառավարող երկիր, կարող է քաղաքականության առումով որոշակի լիդերություն վերցնել աշխարհում՝ ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման տեսակետից։ Փորձեցինք այսպիսով ամրագրել և՛ խնդիրը, և՛ սիմվոլիկան Հայաստանի Հանրապետության համար»։

Factor TV-ի հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշել է, որ գագաթնաժողովի կազմակերպման գործընթացում հատկապես կարևոր էին ոչ միայն պաշտոնական մասը, այլ նաև այն մանրուքները, որոնք ձևավորում էին Հայաստանի մասին ընդհանուր տպավորությունը։ Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն էր դարձվել հյուրերի համար կազմակերպված ընթրիքին, հայկական խոհանոցի ներկայացմանը և մշակութային բաղադրիչին։

«Եղել են առանձին դետալներ, որով փորձել ենք ցույց տալ մեր մշակույթը և մեր խոհանոցը։ Մշակել ենք նաև փոքր տեսաուղերձներ և տեսահոլովակներ, որտեղ պատմվում էին առանձին ուտեստների մասին, օրինակ՝ ոնց է պատրաստվում խորովածը կամ Ջերմուկի կարմրախայտը»։

Հարությունյանի խոսքով՝ Երևանը միջազգային հյուրերին տպավորել է իր խաղաղությամբ, անվտանգությամբ և մթնոլորտով։ Նա ընդգծել է, որ նման մասշտաբի միջոցառման ընթացքում որևէ լուրջ խնդիր կամ միջադեպ չի արձանագրվել։

«Եվրոպացի հյուրերի համար տպավորիչ էր Երևանը՝ իր հանգստությամբ, հանդարտությամբ, ուրախ կյանքով, անվտանգությամբ։ Այսքան հյուր որևէ մայրաքաղաքում, և զրո միջադեպ, զոր խոչընդոտ, զրո խնդիր՝ պետք է շատ բարձր գնահատել»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հյուրերի երեկոյան զբոսանքները կամ քաղաքում ազատ տեղաշարժը նախապես ծրագրված չեն եղել։

«Ոչ մի բան չէր արվել, ոչ մի բան չէր նախագծվել, որ փողոց ուզել են՝ թեքվել են, աջ-ձախ. իրենց ցանկությունն է եղել»։

Factor TV-ի հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև նշել է, որ միջազգային գործընկերների արձագանքները կազմակերպիչների համար լավագույն գնահատականն էին։

«Մի շատ բարձրաստիճան ղեկավար նախորդ օրը ասում էր, որ սա լավագույն գագաթաժողովներից է։ Հաջորդ օրն ասաց, որ սա լավագույն գագաթաժողովն է, և դա, կարծում եմ, մեր աշխատանքի ամենալավ գնահատականն էր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան