Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդ Ալի Քերիմլին հոր հուղարկավորությանը մասնակցելու թույլտվություն չի ստացել

Լուրեր

17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության բանտարկված նախագահ Ալի Քերիմլին հոր հուղարկավորությանը մասնակցելու թույլտվություն չի ստացել։ Նա այժմ սպասում է մայիսի 15-ին նախատեսված հոգեհանգստի կարգին մասնակցության հաստատմանը, գրում է OC Media-ն։

Քերիմլին ձերբակալվել է 2025 թվականի նոյեմբերին Պետական ​​անվտանգության ծառայության կողմից՝ նախկին նախագահի օգնական Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում պետական ​​հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով։ Ալի Քերիմլիի հոր՝ Ամիրհուսեյն Քերիմլիի մահվան մասին հաղորդագրությունները սոցցանցերում տարածվեցին շաբաթ օրը։ Նույն օրը նրան հուղարկավորել են։

Ֆրանսիայում բնակվող վտարանդի ադրբեջանցի լրագրող Գանիմատ Զայիդովը գրել է, որ Քերիմլիի հայրն ամենաշատն էր մտահոգված որդու ձերբակալությամբ։

«Մահացածը, թերևս, այն մարդն էր, որն ամենաշատն էր զգացել Ադրբեջանի բոլոր քաղաքական ցնցումները։ Որովհետև այս ցավոտ դատավարության մեջ նա ուներ որդի, որին սիրում էր աշխարհում ամեն ինչից շատ։ Նա իր կյանքն ավարտեց ցավի և անհանգստության մեջ»,- նշել է Զայիդովը։

Քերիմլիի հոր մահը համընկել է Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի հետ, որը Ադրբեջանում պաշտոնական տոն է։

Քերիմլիի տեղակալ Սեյմիր Հազին OC Media-ին ասել է, որ ընդդիմադիր գործչի փաստաբանները դիմել են Պետական ​​անվտանգության ծառայությանը՝ Քերիմլիին թույլատրելու մասնակցել հուղարկավորությանը, բայց պատասխան չեն ստացել․ գործակալությունը տոնական օրերին չի աշխատել։

«Նրա փաստաբանները հեռագիր են ուղարկել, և տոնակատարության պատճառով աշխատանքային օրը սկսվել է մայիսի 12-ից, մենք սպասում ենք»,- ասել է նա։

Հազին նշել է, որ Քերիմլիի հոր հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 15-ին․ «Հուսով եմ՝ նրան առնվազն թույլ կտան մասնակցել հոգեհանգստին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի