Դատավոր Ռոբերտ Պապոյանի կարգապահական գործով հաղորդումը ներկայացրել է Էդգար Ղազարյանը. ԱՆ-ն քննության ընթացքում հայտնել էր, որ դատավորի վիճակը բարելավող հանգամանքներ են առկա

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր տեղի է ունեցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը:

Նիստի մի հատվածը դռնփակ է տեղի ունեցել, սակայն դռնբաց հատվածում քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե արդյոք վարույթը ԲԴԽ ուղարկելուց հետո ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը, ինչին վարույթը ԲԴԽ տարած Արդարադատության նախարարությունը դրական պատասխան է տվել:

Նշենք, որ Դատական օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ կարգապահական գործի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

Մեզ հայտնի դարձավ, որ դատավոր Ռոբերտ Պապոյանի վերաբերյալ հաղորդումը ներկայացրել է քաղաքական գործիչ այժմ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը: Վերջինիս մասնակցությամբ գործերից մեկով Պապոյանն ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ Ղազարյանի հետ մտերմություն ունի, սակայն Ղազարյանը սա համարել է ձևական պատճառ ինքնաբացարկ հայտնելու համար և հաղորդում ներկայացրել դատավորի դեմ: Մինչդեռ դատավոր Պապոյանը ներկայացրել է ապացույցներ, որոնք հավաստում են նրանց միջև որոշակի մտերիմ հարաբերությունները:

ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Արաքս Մամուլյան