Փաշինյանը մանիպուլացնում է. Արցախում միլիարդների դպրոցներ, ճանապարհներ և ջրագծեր են կառուցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինչ խոսում են, ասում են՝ բա Ղարաբաղը, բա Արցախը, ուզում եմ հասկանալ՝ էդ հողը ինչո՞վ է մերը եղել․․․ ընդեղ դպրոց ենք կառուցել, մանկապարտեզ ենք կառուցել, գործարան ենք կառուցել, ինչո՞վ է մերը եղել․․․մերը չի եղել». Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը Սյունիքում մեկնարկած քարոզարշավի շրջանակում այս խոսքերով փորձել էր հիմնավորել իր պնդումը, որ Արցախը հայկական չի եղել։

Վարչապետի հայտարարությունից հետո Factor TV-ն ուսումնասիրել է բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունները, թե այն ընթացքում, երբ Արցախը հայկական վերահսկողության ներքո էր, ինչ ծրագրեր են իրականացվել։

Ըստ այդմ՝ միայն ճանապարհաշինության ծավալները հասնում են տասնյակ միլիարդավոր դրամների։  Ներկայացնում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամից պաշտոնական կայքում և այլ բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունները։

Ճանապարհաշինությունից ամենանշանակալին Մարտակերտ-Վարդենիս 114 կմ-անոց մայրուղու կառուցումն էր, որն արժեցել է 17 մլրդ 318 մլն 753 հազար դրամ: 2022-ին Մարտակերտի շրջանում իրականացված մեկ այլ ճանապարհաշինարական ծրագիր արժեցել է 6 մլրդ 25 մլն դրամ։ 2002-2003 թվականներին 125 մլն դրամով կառուցվել է Շեխեր գյուղի կամուրջը, որը մի քանի գյուղեր միացրել է գլխավոր մայրուղուն։ Մեկ այլ ծրագրով էլ Շուշիում իրականացվել են 314 մլն դրամի փողոցաշինական աշխատանքներ։

2019-2020 թվականների ընթացքում 719 մլն դրամով կառուցվել է Մարտակերտ-Մատաղիս մայրուղին։ 2022 թվականին 7 մլրդ 177 մլն դրամ է ծախսվել Ճանկաթաղի ճանապարհը կառուցելու համար։ 2002 թվականին Կարմիր Շուկա-Հադրութ ճանապարհի կառուցման համար հատկացվել է շուրջ 1 մլրդ դրամ: 2011 թվականին էլ կառուցվեց Կարմիր Շուկա-Հադրութ 11 կմ-անոց ճանապարհը և վերանորոգվեց Ծակուռի-Հադրութ հատվածը՝ ընդհանուր 3 մլրդ 172 մլն դրամ ներդրման արդյունքում:

Ընդհանուր 11,5 մլրդ դրամի շրջանակում Արցախում ջրամատակարարման աշխատանքներ են իրականացվել։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից տեղեկանում ենք, որ ծրագրերից մեկն արժեցել է 94 հազար դոլար, սակայն տեղանքը նշված չէ։

Մեկ այլ հրապարակման համաձայն՝ 2012 թվականին 510 հազար դոլարով կառուցվել է Հադրութի խմելու ջրի ներքին ցանցը, ևս մեկ ծրագիր արժեցել է 1 մլրդ դրամ։

Միլիոնավոր դրամներով են հաշվվում նաև բնակարանաշինության ծավալները։ 2022 թվականին Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում 86 առանձնատուն է կառուցվել տեղահանվածների համար, ծախսվել է 3 մլն 689 հազար դոլար։ Բացի այդ, 2021-ին Իվանյանում 20 բազմաբնակարան շենք է կառուցվել՝ 3 մլրդ 700 մլն դրամով։

Արցախում տասնյակ դպրոցների ու կրթական այլ հաստատությունների շինարարության համար ևս մեծ գումարներ են ծախսվել։ Դպրոցներից մեկի կառուցման համար ծախսվել է 300 հազար դոլար, 485 374 հազար դոլարով էլ մեկ այլ դպրոց է կառուցվել։ Կես մլն դոլարից ավելի հատկացվել է ևս մեկ դպրոցի կառուցման համար։ Մեկ այլ կրթօջախ կառուցվել է 2 մլն 700 հազար դոլարով։ Համահայկական հիմնադրամի կայքում որոշ դեպքերում նշված չեն դպրոցների գտնվելու վայրերը, ուշագրավ է նաև այն, որ իրականացված ծրագրերի նկարագրության մեջ չկան նաև արժեքները։

Որպեսզի պարզ լինի, թե Արցախում ինչ ծրագրեր են իրականացվել միայն աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի ջանքերով, նշենք, որ ապրիլյան պատերազմից հետո Թալիշի վերականգման համար 1 մլրդ 690 մլն դոլար է հատկացվել։ Factor TV-ի վերոնշյալ թվարկումը, բնականաբար, չի կարող ամբողջական լինել և չի ներառում պետական միջոցներով իրականացված ծրագրերը։

Այսօր Փաշինյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում իր ասածի հակափաստարկներին։

«Ինչ Ղարաբաղում կառուցվել է, չկառուցածի հաշիվ է, աներկբա»,- արձագանքեց նա։

Փաշինյանը, հիշեցնենք, ոչ մեկ անգամ է հայտարարել, որ իր Կառավարությունը փակում է Ղարաբաղյան շարժման էջը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան