Կալիֆոռնիայի բնակիչներին չեն զգուշացրել անտառային հրդեհների մասին. չեն ցանկացել խուճապ առաջացնել

Լուրեր

28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
Բոլորը

Խուճապ չառաջացնելու՝ իշխանությունների ցանկությունը հանգեցրել է նրան, որ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Բյութ շրջանի բնակիչների մեծ մասը ժամանակին չի տեղեկացել անտառային հրդեհների մասին: Արդյունքում այն դարձել է զոհերի թվով ամենամեծ բնության աղետը Քալիֆորնիայում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ամերիկյան The New York Times պարբերականը:

Պարբերականի լրագրողները զրուցել են Camp անունը ստացած հրդեհի էպիկենտրոնում հայտնված Փերըդայս քաղաքի տարհանված բնակիչների հետ: Պարզվել է՝ բնակիչների մեծ մասը նոյեմբերի 8-ի գիշերը, երբ սկսվել է հրդեհը, սպասվելիք վտանգի մասին տեղեկացել է ազգականներից և ընկերներից:

Պատահարի մասին բնակչությանն իրազեկելու որոշումն ընդունել է Բյութի շերիֆի գրասենյակը: Շերիֆ Քորի Հոնեան այս դեպքում նպատակահարմար է գտել օգտվել «Կարմիր կոդ» կոչվող համակարգից, որը փորձագետները հնացած են համարում: Այն նախատեսում է բնական հրդեհի սպառնալիքի մասին մարդկանց հեռախոսազանգի միջոցով նախազգուշացում: Խնդիրն այն է, որ այս համակարգը գործում է, եթե յուրաքանչյուր կոնկրետ անձ բաժանորդագրված է դրան: Փերըդայսում դա քչերն են արել:

Հավելենք, որ Քալիֆորնիայում բնական հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի, որոնցից 81-ը մահացել է հյուսիսային Բյութ շրջանում: 699 մարդ անհետ կորած է համարվում. նախկինում նրանց թիվն անցնում էր հազարից:

Հրդեհների հետևանքով ավելի քան 18 հազար շինություն է ոչնչացել, այդ թվում՝ 13.5 հազար բնակելի տուն: