Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանն առաջիկայում համատեղ զորավարժություն կանցկացնեն

Լուրեր

02.04.2026 | 15:35
Փաշինյան VS Շահրամանյան․ ո՞վ է ճիշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 15:33
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները մեկնարկում են չորրորդ փուլում
02.04.2026 | 15:26
Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին ծանր վիրավորվել է իր տանը հարվածների հետևանքով
02.04.2026 | 15:15
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը խոսել է «Հայաստանից ներմուծվող ապրանքների վերաբերյալ շարունակական բողոքների մասին»
02.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Օվերչուկի ասածների մասին // ԱԷԿ-ի շահագործումը 5 ամսով դադարեցվել է. ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 15:05
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպանին
02.04.2026 | 14:53
Հարցաքննվել եմ 44-օրյա պատերազմի քրեական գործով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:45
Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը ՀԷՑ-ի շուրջ իրավական գործընթացների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 14:37
8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
02.04.2026 | 14:28
Պատրա՞ստ եք մեզ համոզել, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում «մացոյականության» երևույթից ձերբազատվելու եք. Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 21-ին Բաքվում  եռակողմ հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են Թուրքիայի գլխավոր շտապի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, Վրաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայան և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը. փոխանցում է ermenihaber-ը:

Հանդիպմանը քննարկվել են երեք երկրների ռազմական համագործակցության ընդլայնման նախագծերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը։

Որոշում է կայացվել առաջիկայում 3 երկրների զինված ուժերի մասնակցությամբ կազմակերպել համատեղ զորավարժությունները։ Սակայն առայժմ հստակ ամսաթիվ չի նշվում։

«Մենք անկեղծ մտքեր փոխանակեցինք մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։  Նկատեցինք, որ 3 երկրների տեսակետները մոտ են։ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը նույն դիրքորոշումն ունեն մասնավորապես տարածաշրջանային, անվտանգության, կայունության և համագործակցության հարցերում։ Միևնույն դիրքորոշումը կա նաև հակամարտությունների վերաբերյալ, ըստ որի՝ դրանք պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում՝ պահպանելով տարածքային ամբողջականության սկզբունքը»,- ասել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Հաջորդ եռակողմ հանդիումը տեղի կունենա  2019-ին Թուրքիայում։