Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով նրանց հորեղբայրն ազատ է արձակվել

Լուրեր

27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Բոլորը

Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբայրն ազատ է արձակվել, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ձերբակալման 72 ժամը լրանալու կապակցությամբ Վեդիի երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ուղիղ 15:30-ին ազատ արձակվեց։ Բայց ինտենսիվ քննչական գործողությունները այս պահին դեռ շարունակվում են։ Շուտով կհասկանանք մեղադրանքի հարցը»,- գրել է Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում։

Երեխաների հորեղբայրը, ըստ տեղեկությունների, վնասվածք էր հասցրել տղամարդկանցից մեկին, ինչից հետո նրան ձերբակալել էին։

Նշենք՝ այս գործով 2 անձ կալանավորված է։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում ՆԳՆ-ից և ՔԿ-ից պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաև Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։

Ի դեպ, այս պաշտոնանկությունները տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի մայիսի 7-ի հայտարարությունից հետո։ Նա, անդրադառնալով Վեդիում քույրերի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների աղմկահարույց դեպքին, նշեց, որ դեպքը բացահայտվել է իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում, իսկ անպատասխանատու իրավապահները համակարգից կհեռացվեն։