Ադրբեջանում բռնաճնշումների վերաբերյալ լսումներ են անցկացվել ԵԽ-ում

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովը մայիսի 7-ին լսումներ է անցկացրել Ադրբեջանի վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ելույթ են ունեցել լրագրող Լեյլա Մուստաֆաևան և փաստաբան Սամադ Ռահիմլին։

Free Voices Collective-ի ներկայացուցիչ, Բեռլինում գործող «Gazetci»-ի գլխավոր խմբագիր Լեյլա Մուստաֆաևան ասել է, որ Ադրբեջանում ճնշումները խորացել են Եվրախորհրդարանի կողմից անցյալ տարվա դեկտեմբերին խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամեդովի և էթնիկ փոքրամասնությունների հարցերով հետազոտող Իքբալ Աբիլովի վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո:

«2023 թվականի վերջից ի վեր Ադրբեջանի կառավարությունը քաղաքացիական հասարակության դեմ աննախադեպ ճնշումների ալիք է սկսել: Քաղբանտարկյալների թիվը հասել է մոտավորապես 400-ի: Չնայած Եվրախորհրդարանի կողմից հետազոտողներ Բահրուզ Սամեդովի և Իքբալ Աբիլովի ազատ արձակման պահանջից անցել է չորս ամիս, երկուսն էլ շարունակում են մնալ բանտում: Սամեդովը տեղափոխվել է ցածր անվտանգության բանտ, մինչդեռ Աբիլովի բողոքարկումը մերժվել է»,- ասել է լրագրողը։

Նա նշել է, որ չնայած Ադրբեջանում դատական ​​բարեփոխումների համար եվրոպական կողմից տրամադրված 23 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցությանը՝ ադրբեջանական բանտերում շարունակվում են խոշտանգումները, վատ վերաբերմունքը և բժշկական օգնության բացակայությունը։

«Meydan TV-ի լրագրողներ Այթաչ Թափդիգը, Խայալա Աղաևան, Այսել Ումուդովան և Ուլվիյա Ալին կալանքի տակ գտնվելու ընթացքում ենթարկվել են սեռական ոտնձգությունների: Մեդիա փաստաբան Ալասգար Մամեդլին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին և Meydan TV-ի գլխավոր խմբագիր Այնուր Էլգյունեշը շտապ կարիք ունեն մասնագիտական ​​բժշկական զննման և բուժման: Անցյալ շաբաթ նախկին տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Իլգար Ալիևը, որը USAID-ի կողմից աջակցվող թվային անվտանգության դասընթացներ էր անցել անկախ լրագրողների համար, մահացած է հայտնաբերվել իր խցում՝ թմրանյութերի կեղծ մեղադրանքներով երկու տարուց ավելի բանտարկությունից հետո: Նրա մահը քաղաքացիական հասարակության նկատմամբ աննախադեպ ճնշման վերջին օրինակն է, որը շարունակվում է անդադար»,- շեշտել է նա։

Լեյլա Մուստաֆաևան նաև ասել է, որ Եվրամիությունը և նրա անդամ պետությունները պետք է բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը դարձնեն Բաքվի հետ ցանկացած ապագա համագործակցության հստակ և պաշտոնական պայման, այդ թվում՝ ԵՄ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության օրակարգի շրջանակում։ Ըստ նրա՝ «Եվրամիության խորհուրդը պետք է քննարկի թիրախային պատժամիջոցներ այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր հավաստիորեն ներգրավված են մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ»։

Մայիսի 1-ին Ադրբեջանի խորհրդարանը որոշում էր կայացրել կասեցնել Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի