ՄԻԵԴ-ը «Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է զինծառայողի կյանքի իրավունքի խախտում

Լուրեր

15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
15.07.2026 | 18:26
Կիևը ԵՄ վարկի միջոցներով Չինաստանից ԱԹՍ-ների բաղադրիչներ գնելու թույլտվություն է ստացել․ FT
15.07.2026 | 18:17
Վահե Գևորգյանը` «Ելիմայի» դեմ խաղի սպասելիքներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:10
TRIPP+ հիմնադրամի ղեկավար է նշանակվել // Փլուզում՝ Կոտայքի ՀԷԿ-ում․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 18:01
Բայրամովը հուլիսի 16-17-ը ՌԴ-ում կլինի․ նրան կընդունի Լավրովը
15.07.2026 | 17:50
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 մեքենա․ Դատախազություն
15.07.2026 | 17:41
Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել․ Թրամփ
15.07.2026 | 17:30
ԱՄՆ-ն 90 րոպեանոց հարվածների նոր ալիք է իրականացրել Իրանի դեմ
15.07.2026 | 17:26
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
15.07.2026 | 17:11
2020-ի աղմկահարույց սպանության գործով հետախուզվող մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
15.07.2026 | 16:56
Շիրակի մարզպետը հանձնարարել է վերանայել պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը
15.07.2026 | 16:41
Ինչ ծավալի ապրանք է Ադրբեջանից Հայաստան ներկրվել այս տարվա վեց ամիսներին
15.07.2026 | 16:31
Ստամբուլում ռուս զբոսաշրջիկների են ձերբակալել մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար
15.07.2026 | 16:23
Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թվականի ապրիլի 2-ին կայացրած վճռով «Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով եզրակացրել է, որ պետությունը չի կատարել զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի կյանքի իրավունքը պաշտպանելու իր պարտավորությունը և չի ապահովել մահվան հանգամանքների արդյունավետ քննություն։  ՀՔԱՎ-ից հայտնում են, որ դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել ընդհանուր 32,500 եվրո փոխհատուցում։

«ՄԻԵԴ-ը 2026 թվականի ապրիլի 2-ին կայացրել է վճիռ «Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ արձանագրելով, որ պետությունը չի կատարել զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի կյանքի իրավունքը պաշտպանելու իր պոզիտիվ պարտականությունը և չի ապահովել մահվան հանգամանքների արդյունավետ քննություն։ Դատարանը բավարարել է դիմումատուի 2016 թվականի մարտի 25-ի ներկայացրած գանգատը՝ հաստատելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում թե՛ նյութաիրավական, թե՛ ընթացակարգային առումներով։

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2011 թվականին զինծառայող Հ. Խ․-ի մահվանը։ Զինծառայողը, ով ունեցել էր առողջական խնդիրներ և տեղափոխվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վարակվել էր ջրծաղիկով, որտեղ, սակայն, պատշաճ միջոցներ չէին ձեռնարկվել ջրծաղիկի վարակի տարածումը կանխելու համար։ Բժշկական անձնակազմի թերացումների, ուշացած ախտորոշման և մասնագիտացված հիվանդանոց ժամանակին չտեղափոխելու հետևանքով զինծառայողի վիճակը կտրուկ վատացել էր, և նա մահացել էր բազմաօրգանային անբավարարությունից։

Դիմումատուի շահերը ՀՀ ներպետական դատարաններում և Եվրոպական դատարանում ներկայացնելու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներգրավել է փաստաբան Մուշեղ Շուշանյանին, ով էլ ներկայացրել է գործը Դատարանում։

Գործի քննությունը ներպետական մարմիններում ուղեկցվել էր անհիմն ձգձգումներով և տուժողի իրավահաջորդի կարգավիճակը դադարեցնելու փորձերով։ Ի վերջո, 2017 թվականին քրեական վարույթը կարճվել էր վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, ինչը ՄԻԵԴ-ը որակել է որպես պետական մարմինների անգործության հետևանք և արդյունավետ քննության ձախողում։

Կայացված վճռով ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է որպես փոխհատուցում դիմումատուին վճարել ընդհանուր 32,500 եվրո, որից 30,000-ը՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, իսկ 2,500-ը՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում»,- ասված է հաղորդագրությունում։