Կառավարությունը մերժեց ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ դրանով առաջարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի, Վճռաբեկ դատարանի դատավորի՝ ԱԺ կողմից չընտրվելու, ինչպես նաեւ ԱԺ կողմից ՀՀ նախագահի առաջարկությունն ընդունելու դեպքում քվեարկությունից հետո «Դատական օրենսգրքով» սահմանված ժամկետում թափուր մնացած պաշտոնի համար ԲԴԽ կողմից Վճռաբեկ դատարանի նոր թեկնածու ներկայացնելու վերաբերյալ կարգավորում:

Կառավարությունն առաջարկեց ներկայացված օրենքի նախագծով լրացվող գործող սահմանադրական օրենքի հոդվածները թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման պարագայում կստեղծվի օրենսդրական բաց, քանի որ ներկայացված նախագծով թեկնածուների ներկայացման ժամկետին վերաբերող հարցի կարգավորումը «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին է վերապահվել այն դեպքում, երբ նշված օրենքում նման դրույթները բացակայում են՝ առկա դրույթները վերաբերում են բացառապես Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորների լիազորությունների ժամկետի ավարտմամբ կամ այլ հիմքով այդ պաշտոնները թափուր մնալու դեպքում ԱԺ դատավորի (նախագահի) թեկնածու ներկայացնելուն:

Նշված օրենքով բացակայում է նաև այդ հիմքով թեկնածուների ներկայացման կարգը: