ԱԺ-ն խորացրել է համագործակցությունը քաղհասարակության հետ, աննախադեպ պայմաններ է ստեղծել ԶԼՄ-ների համար. Արա Սաղաթելյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով Երեւանում ընթացող «ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը  ֆինանսական վերահսկողության հարցերի շուրջ» թեմայով միջազգային կոնֆերանսում, որը կազմակերպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄԸՀ-GIZ) հայաստանյան գրասենյակը՝ Վեսթմինսթերյան հիմնադրամի (WFD) օժանդակությամբ:

Արա Սաղաթելյանը փաստել է, որ Հայաստանում կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցման արդյունքում խորհրդարանի դերի  բարձրացմանը զուգընթաց Ազգային ժողովի գործունեության մեջ ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատշաճ եւ ավելի ակտիվ ներգրավվածության հետ կապված խնդիրները առավել քան արդիական են:

«Կառավարման խորհրդարանական համակարգի ներդրման արդյունքում մեծացել է Ազգային ժողովի դերը որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաեւ ավելացել է պատասխանատվության բեռը՝ արտաքին եւ ներքին քաղաքական օրակարգերի ձեւավորման ու նոր մարտահրավերների դիմակայման հարցում: Բնականաբար, խորհրդարանի գործունեության արդյունավետությունն այս ադապտացիոն փուլում   ուղղակիորեն պայմանավորված է լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ արդյունավետ փոխգործակցությամբ՝ համագործակցությունից մինչեւ տրամագծորեն հակառակ տեսակետների արտահայտում եւ հիմնավորում բոլոր այն իրավիճակներում, որտեղ առանցքային է հանրային շահը»,-ասել է Արա Սաղաթելյանը:

Ըստ ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի՝ ակնառու է, որ Հայաստանի խորհրդարանի աշխատանքներում քաղհասարակության ինստիտուտի ներգրավվածությունն աճում է:

«Փոխգործակցության սերտացման մասին է վկայում վիճակագրությունը, ըստ որի՝ այս տարի նախորդ տարվա համեմատ Հայաստանի խորհրդարանում կտրուկ աճել է հանրային լսումների թիվը,  միաժամանակ շարունակվում է հասարակական կազմակերպությունների ակտիվ համագործակցությունը ԱԺ ոլորտային հանձնաժողովների հետ: Ազգային ժողովում հստակ գիտակցում են ինստիտուցիոնալ գործակցման կարեւորությունը, քանի որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու մամուլը բարձրացնում են խնդիրներ, որոնց լուծումն անհրաժեշտ է պետության բնականոն գործունեության եւ անհատի, հասարակության ու պետության շահերի հավասարակշռության ապահովման համար: Մամուլն ու քաղհասարակությունը եւս մեկ կարեւոր գործառույթ են իրականացնում.  արձանագրում են՝ ընդունված օրենքներն ինչ ազդեցություն են ունենում հանրային կյանքում եւ հետադարձ կապ են ապահովում»,-ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը:

Արա Սաղաթելյանը նշել է, որ լրատվամիջոցների հետ համագործակցության հարցում աշխատակազմի սկզբունքը հետեւյալն է՝ «Մի հարցրու, թե ինչ են արել լրատվամիջոցները քեզ համար, այլ հարցրու՝ ինչ ես արել դու նրանց համար»:

«Այս տարի խորհրդանում ԶԼՄ ներկայացուցիչների համար մամուլի օթյակի հարակից տարածքներում հատուկ միջավայրեր են ձեւավորվել, բացի այդ՝ ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով հագեցած մամուլի ակումբ է ստեղծվել, որտեղ մեր լրագրողները կարող են աշխատել, հանգստանալ, անցկացնել քննարկումներ եւ դասընթացներ՝ ոչ ֆորմալ միջավայրում: Մի խոսքով՝ ստեղծվել են պայմաններ, որոնք երբեւէ չեն եղել: Խորհրդարանի տարածքում լրագրողների աշխատանքի տեխնիկական պայմանների ապահովման եւ ԱԺ մամուլի ծառայության ստորաբաժանումների արդիականացման համար 2017թ.-ին ԱԺ խնայողությունների հաշվին 8 մլն 500 հազար դրամ է ծախսվել, իսկ 2018թ.-ին՝ 12 մլն դրամ: Այդ գումարներն օգտագործվել են լրագրողների համար նախատեսված մամուլի ակումբի շինարարական աշխատանքների իրականացման, տեխնիկական վերազինման համար: Առաջիկայում դարձյալ խնայողությունների հաշվին նախատեսում ենք եւս 19 մլն դրամ հատկացնել՝ մամուլի ծառայության համար նոր տեխնիկայի ձեռքբերման համար»,-ասել է Սաղաթելյանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը հիշեցրել է, որ հանրային միջոցների կառավարման եւ դրանց ծախսերի վերահսկման հիմնական սկզբունքներից մեկը վերահսկողություն իրականացնող կառույցների ոչ միայն լավ աշխատանքն է, այլեւ այդ լավ աշխատանքի մասին պատշաճ հանրային իրազեկումն է, իսկ հանրությանը տեղեկացնելու եւ պրոցեսներում ներգրավվելու լավագույն մեխանիզմը թափանցիկությունն ու ակտիվ համագործակցությունն Է ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության հետ:

«Վերջերս ես Ուկրաինայում մասնակցում էի Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերում բարեփոխումների մարտահրավերների եւ վերլուծական կենտրոնների աշխատանքների կազմակերպման վերաբերյալ GIZ-ի կոնֆերանսին, որտեղ հանդիպեցի ավագ գործընկերոջս՝ հաղորդակցման տեսության առաջատար ուկրաինացի փորձագետի հետ:  Ինչպես նա նշեց շատ բան է փոխվել սոցիալական գիտակցության եւ վարքի կառավարման ոլորտում, բայց մի բան մնում է անփոփոխ՝ եթե ուզում ես փոխել իրականությունը, նախ պետք է փոխես դրա մասնակիցների մտածողությունը: Նման միջոցառումները, իմ կարծիքով, ուղղված են մտածողության մոդեռնիզացմանն ու թարմացմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը, դրանց կարեւորության գիտակցմանը, փորձի փոխանակմանը եւ գործնական կիրառությանը: Վստահ եմ, որ այստեղ լավագույն փորձի փոխանակումը կհանգեցնի խորհրդարանների գործունեության ակտիվացմանը՝ մեդիաների եւ քաղհասարակության  հետ»,-նշել է Արա Սաղաթելյանը:

Ամփոփելով խոսքը՝ ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին Հայաստանում հանրային ֆինանսների վերահսկողության  զարգացմանն ուղղված ջանքերի համար՝ արդյունավետ աշխատանք մաղթելով ի բարօրություն մեր երկրների խորհրդարանների եւ հասարակությունների: