Ցեղասպանության, Ղարաբաղի հարցի համար պետք է անցկացնենք համազգային հանրաքվե․ Վաղարշակ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք հիմնարար հարցերի շուրջ չունենք պետական մոտեցում, ընդունված որպես փաստաթուղթ։ Պատմությունն անցնում է, հետո ասում են՝ դուք այսպիսի որոշում եք ընդունել, ճի՞շտ է դա, թե՞ ոչ, ինչի՞ հիման վրա։ Հիմա արցախահայությունը լրջագույն պրոբլեմ է մեզ համար»,- քարոզարշավի մեկնարկին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության առաջին համար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով արցախահայության իրավունքների մասին լրագրողի հարցին։

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, միևնույն ժամանակ ընդգծում է՝ «մենք չենք կարող ասել, չկա նման հարց»։

«Ես առաջարկում եմ, որ այդ հարցերի շուրջ՝ ցեղասպանություն, Ղարաբաղի հարց, պետք է անցկացնենք համազգային հանրաքվե։ Դրա հիման վրա պետությունը պետք է, հաշվի առնելով մեր քաղաքացուն, իսկ մենք ասում ենք՝ իշխանությունը ժողովրդին է պատկանում, պետք է ծրագիր մշակի՝ ո՞նց ենք մենք լուծում Արցախի հայության հարցը, Արցախի հարցը։ Այստեղ այնքան հարցեր կան, որի պատասխանը չկա։ Ես բազմիցս ասել եմ, թե մենք հիմա ինչ վիճակում ենք գտնվում, որովհետև չունենք դիվանագիտական հարաբերություններ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, իսկ դա պատերազմական էլեմենտ է։ Սահմանը մեր փակ է, իսկ դա նույն ձևի միջազգային իրավունքի տեսանկյունից՝ պատերազմ է։ Մենք ունենք խաղաղության գործընթաց, որտեղ նախաստորագրված է խաղաղության պայմանագիր, բայց նաև տեսնում ենք՝ հնչում են տարածքային սպառնալիքներ Հայաստանի հանդեպ, եթե կա սպառնալիք բարձրաստիճան ղեկավարության կողմից պետության՝ տարածքային պահանջներ, դա ռազմական սպառնալիք է։ Իսկ եթե դա ռազմական սպառնալիք է, ապա դու մշակում ես քո անվտանգության ծրագիրը՝ մեր բանակի քանակը, սպառազինությունը, մեր բյուջեն ո՞նց ենք որոշում։ Դա պիտի լինի կապված սպառնալիքների հետ։ Այնպես որ սա լրջագույն հարց է, որի սկզբնական պատասխանը պետք է տա մեր հասարակությունը և ոչ թե միայն Ղարաբաղի մեր հարցով, նաև ցեղասպանության և այլ հարցերի, որոնք պատմություն է եղել»,- մանրամասնեց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։