Առաջարկել եմ, որ Խաղաղության համաձայնագրին կից պետք է լինի քարտեզ, դա չկա․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը սկսել է Երասխից՝ չկառուցված մետալուրգիական գործարանի տարածքից՝ այն անվանելով Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշ։ 

«Մեզ համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածն առանցքային, հիմնարար նշանակություն ունի։ Իսկ այդ հոդվածը խոսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին։ Ահա այն ինքնիշխանության սիմվոլը, որն այսօր Հայաստանն ունի։ Սա Երասխի մետալուրգիական գործարանն է՝ որպես սիմվոլ, որովհետև այսօրվա կառավարությունը երկու տարի առաջ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում դադարեցրել է Երասխի մետալուրգիական գործարանի շինարարությունը, որը կառուցվում էր ամերիկյան ներդրողների կողմից։ Այսինքն՝ ամերիկյան ներդրողները Երասխում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, սկսել էին կառուցել մետալուրգիական գործարան, Ադրբեջանը սկսեց կրակել, վիրավորել նաև գործարանի վրա աշխատող բանվորներին, և գործարանի շինարարությունը դադարեցվեց։ Հետագայում այն տեղափոխվեց այլ վայր»,- ասաց ԼՀԿ-ի նախագահ Էդմոն Մարուքյանը։ 

Նա հայտարարեց, որ իշխանությունների խոսքերը Հայաստանի «աննախադեպ ինքնիշխանության» մասին հակասում են իրականությանը, երբ հարևան երկիրը կարողանում է խոչընդոտել Հայաստանի տարածքում գործարանի կառուցումը։ Նրա խոսքով՝ հունիսի 7-ի ընտրությունները վերաբերում են ոչ թե սոցիալական խոստումներին, այլ հայկական պետականության պահպանմանը։

«Այն Հայաստանի Հանրապետությունը, որը մենք ուզում ենք հունիսի 7-ից հետո, չի կարող նման նվաստացած վիճակում լինել»,- ասաց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։