Զելենսկին պնդում է, որ ՌԴ-ն շարունակել է հարվածել Ուկրաինային հայտարարված հրադադարից հետո

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակել է հարվածներ հասցնել ուկրաինական դիրքերին՝ մայիսի 8-10-ը միակողմանի հրադադարի հայտարարումից հետո, գրում է Current time-ը։

Նա նշել է, որ մայիսի 8-ի առավոտյան ժամը 7:00-ի դրությամբ՝ գրանցվել է ռազմաճակատի երկայնքով դիրքերի ուղղությամբ ավելի քան 140 կրակոց։ Գիշերը ռուսական բանակն իրականացրել է 10 հարձակողական գործողություն, որոնց մեծ մասը՝ Սլավյանսկի ուղղությամբ, ինչպես նաև ավելի քան 850 հարված՝ օգտագործելով տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսական բանակն Ուկրաինայի վրա արձակել է 67 հարվածային անօդաչու թռչող սարք։

«Այս ամենը հստակ վկայում է, որ Ռուսաստանը նույնիսկ չի ձևացրել, թե փորձ է անում դադարեցնել կրակը ռազմաճակատում։ Ինչպես երեկ երեկոյան՝ Ուկրաինան այսօր էլ հայելային կգործի։ Մենք կպաշտպանենք մեր դիրքերը և մարդկանց կյանքը։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր պատերազմը, և բոլորն իսկապես կնկատեն, թե երբ կսկսվի առաջընթացը դեպի խաղաղություն»,- գրել է Զելենսկին։

Ռուսաստանը միակողմանիորեն հայտարարել էր մայիսի 8-ին և 9-ին հրադադարի մասին՝ սպառնալով զանգվածային հարված հասցնել Կիևի կենտրոնին, եթե շքերթը խափանվի, և «համարժեք պատասխանով» հրադադարի խախտման դեպքում։ Զելենսկին առաջարկել էր հրադադարի ռեժիմ սահմանել մայիսի 6-ից, սակայն Ռուսաստանն անմիջապես խախտել է այն, այդ թվում՝ հարվածներ հասցնելով ուկրաինական քաղաքներին։

Մայիսի 8-ի գիշերը Ռուսաստանի մի քանի շրջաններ ենթարկվել են զանգվածային հարձակման: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 264 անօդաչու թռչող սարքի խոցման մասին: Նախնական տվյալներով՝ Յարոսլավլում հարձակման է ենթարկվել «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանը, բռնակցված Ղրիմում՝ Կրասնոպերեկոպսկի էլեկտրակայանը, Պերմի «Պերմ-Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» ձեռնարկությունը, ինչպես նաև Ռոստովի «Ռադար» գիտատեխնիկական կենտրոնի մասնաճյուղ «Էմպիլս» քիմիական գործարանը և ավիա նավիգացիայի շենքը (արդյունքում Ռուսաստանի հարավում գտնվող 13 օդանավակայանների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է):

Ռուսաստանի ՊՆ-ն նաև հայտարարել է, որ մարտական ​​գործողությունների գոտում գրանցվել է հրադադարի խախտման ընդհանուր 1,365 դեպք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի