ԲԸՏՄ-ում քննարկվել են վայրի կենդանիների և բույսերի շրջանառության կարգավորման, այդ թվում՝ CITES-ի պահանջներին համապատասխանեցման քայլերը

Լուրեր

26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Բոլորը

Տեղի է ունեցել վայրի կենդանիների և բույսերի արտահանման, ներմուծման և պահման պայմանների օրենսդրական կարգավորման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են CITES կոնվենցիայի պահանջներին համապատասխան թույլտվությունների տրամադրման և վերահսկողության ուժեղացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ներմուծման, արտահանման, վերաարտահանման, տնօրինման և տիրապետման կարգերի իրավական կարգավորումները, որոնք կնպաստեն մաքսանենգության կանխմանը։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։

Աշխատանքային խումբը ձևավորվել է Տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի ապրիլի 28-ի № 12-Լ հրամանով՝ հիմք ընդունելով նախորդիվ կայացած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատու ներկայացուցիչներ ու ոլորտի այլ մասնագետներ։

Աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, ողջունելով անդրանիկ նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ խմբի գլխավոր նպատակն է ստեղծել այնպիսի իրավական և թվայնացված հենք, որը կերաշխավորի պահման պայմանների համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին և Կոնվենցիայի դրույթներին։

Անդրադարձ է կատարվել օրենսդրական հասկացությունների ճշգրտմանը և անազատ ու կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների համար նվազագույն չափորոշիչների սահմանմանը, ինչը հաշվառման ամբողջական համակարգի ներդրման միջոցով կապահովի կենդանիների տեղաշարժի հետագծելիությունը։

Կարևորվել է նաև սահմանային և ներքին շուկայի հսկողությունն իրականացնող առաջնային մարմինների լիազորությունների հստակեցումը՝ տեղեկատվության օպերատիվ փոխանակման թվային լուծումների կիրառմամբ։

Հանդիպման ավարտին նախանշվել են աշխատանքային խմբի հետագա քայլերը և տրվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջարկների փաթեթի մշակման վերջնաժամկետների վերաբերյալ։