Ամերիաբանկը ընդգրկվել է FTSE 100 ինդեքսում՝ որպես Lion Finance Group-ի մաս

Լուրեր

25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Վճարովի բովանդակություն

London Stock Exchange-ում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվել է Ameriabank-ի ներառումը FTSE 100 ինդեքսում՝ որպես Lion Finance Group-ի մաս։ Այն Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված բանկային խումբ է, որը միավորում է տարածաշրջանի առաջատար, հաճախորդակենտրոն և թվային հնարավորություններով հագեցած ունիվերսալ բանկերը՝ գործունեություն ծավալելով իր հիմնական անդամների՝ Վրաստանում գործող Bank of Georgia-ի և Հայաստանում գործող Ամերիաբանկի միջոցով։ 

Ամերիաբանկն առաջին հայկական ընկերությունն է, որը հայտնվել է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների ցանկում։ Բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է՝ սա ենթադրում է մեծ պատասխանատվություն․ ավելանում են հաշվետվողականության և թափանցիկության պահանջները, և անհրաժեշտ է համապատասխանել ոչ միայն Հայաստանի, այլև Լոնդոնի ֆոնդային բորսայի կողմից սահմանված չափանիշներին։ 

«FTSE 100-ի խոշորագույն ընկերությունների շարքում հայտնվելը մեծ պատիվ է մեզ համար: Դա, իհարկե, ավելացնում է վստահությունը հենց  Ամերիաբանկի նկատմամբ, ինչպես նաև ավելի է գրավում ուշադրությունը դեպի Հայաստանի Հանրապետություն՝ որպես զարգացող շուկա»,- ասում է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

FTSE 100-ում ընդգրկվելը կարևոր ձեռքբերում է ոչ միայն ընկերության, այլև Հայաստանի համար՝ ընդգծում է Lion Finance Group-ի խորհրդի նախագահը։ Նրա խոսքով՝ այդպիսով միջազգային ներդրողներն ավելի շատ են տեղեկանում Հայաստանի մասին, տեսնում երկրի տնտեսական հաջողություններն ու այն փաստը, որ Հայաստանում գործում են միջազգային հեղինակություն ունեցող և խոշոր ֆոնդային բորսաներում ցուցակված հաստատություններ։

«Այս ցանկի առաջատար ընկերություններով հետաքրքրված են ավելի մեծ թվով ներդրողներ։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք ստանալ շատ ավելի լայն հասանելիություն կապիտալի շուկաներին՝ միևնույն ժամանակ ճանաչելի դարձնելով մեզ ավելի շատ մարդկանց»,- նշումշ է Lion Finance Group-ի խորհրդի նախագահ Մել Քարվլը։

Արարողությանը մասնակցել են Lion Finance Group-ի, Bank of Georgia-ի և Ամերիաբանկի ղեկավար կազմերը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչներ։ Հայաստանի կողմից ներկա են եղել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և այլ հյուրեր։

Lion Finance Group-ը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված է դեռևս 2006 թվականից, իսկ Ամերիաբանկի՝ խմբին միանալուց շուրջ երկու տարի անց այն արդեն ընդգրկվել է FTSE 100 ինդեքսում։ Սա վկայում է Ամերիաբանկի` խմբում ընդգրկվելու ռազմավարական նշանակության և խմբի ընդհանուր զարգացման մեջ ունեցած էական ներդրման մասին։ 

Այցի շրջանակում Ամերիաբանկի և Bank of Georgia-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունում, հանդիպել Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան