Գեղամ Մանուկյանը պնդում է՝ ՔԿ-ն իր հեռախոսն առգրավել է, անձնական նամակներն է տեսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Քննչական կոմիտեն քարոզչական մարմին է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ես մեկ օրինակ նույն Դաշնակցության օրինակով ասեմ։ 2026 թվականի հուլիսի 7-ին ձերբակալվում են վեց-յոթ տղա, այդ թվում՝ իմ որդին։ Ընդ որում, նրանցից չորսը, որը հաստատ իրավապահներին հայտնի է, ունեն որսորդական զենքեր կրելու օրինական իրավունքներ։ 7-ից, թե 6-ից 4-ի տանը կան օրինական զենքեր։ Ի՞նչ է անում մեր քարոզչաքննչական կոմիտեն. նկարում է այդ բոլոր զենքերը։ Հա, այնտեղ մի հատ էլ մայկա կար՝ «Մահ կամ ազատություն» վրեն գրած, երևի քննիչները համարել էին քրեական հանցանք։ Նկարեց այդ ամեն ինչը՝ կանխվել է ահաբեկչական խմբավորում, ահաբեկչություն, զենքեր, հարայ-հուրույ, հասե՛ք, Դաշնակցությունը զենքերով էլի ահաբեկչություն է պլանավորում։

Ի՞նչ եղավ։ Չորս օր հետո այդ բոլոր տղերքին ԿՊԶ-ից թողեցին առանց մեղադրանքի, մի քանի ամիս հետո եկան ասացին՝ տղե՛րք, եկե՛ք ձեր զենքերն էլ տարեք։ Ոչ մի բան չկար։ Մնաց էն մամլո հաղորդագրությունը, որ տարածում էր Քննչական կոմիտեն՝ զենքեր, ահաբեկչություն, էսպես-էնպես»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև ՔԿ-ի կողմից իր հեռախոսի առգրավմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։