Մարկո Ռուբիոն Վատիկանում հանդիպել է Հռոմի պապին՝ Թրամփի քննադատությունների ֆոնին

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Լևոնի հետ՝ վերջինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև լարվածության ֆոնին։ DW-ի հաղորդմամբ՝ Ռուբիոն շուրջ երկուսուկես ժամ անցկացրել է Վատիկանում՝ նախ հանդիպելով Հռոմի պապին, ապա բանակցություններ վարելով Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։

Ռուբիոն Վատիկանում քննարկել է «Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնելու ջանքերը», որոնք ուղղված էին լարվածության թուլացմանը։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոտը հայտարարել է, որ Ռուբիոն և Լեոն քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը «և Արևմտյան կիսագնդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ: Հանդիպումն ընդգծել է Միացյալ Նահանգների և Սուրբ Աթոռի միջև ամուր հարաբերությունները և խաղաղությունն ու մարդկային արժանապատվությունը խթանելու նրանց համատեղ հանձնառությունը», ասել է նա։

Ռուբիոն փորձել է մեղմացնել Թրամփի և Հռոմի պապի միջև եղած տարաձայնությունները՝ նախքան Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ հանդիպումը։ Երեքշաբթի լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ այցը ծրագրվել է՝ նախքան Թրամփը Իրանի պատերազմը քննադատելու համար կհարձակվեր Հռոմի պապի վրա։

«Ակնհայտ է, որ մենք ունեցել ենք որոշ բաներ, որոնք տեղի են ունեցել… Վատիկանի հետ շատ բան կա քննարկելու»,- լրագրողներին ասել է Ռուբիոն։

«Կարծում եմ՝ մենք կխոսենք վերջին օրերին տեղի ունեցած ամեն ինչի մասին, մենք չենք կարող խուսափել այս թեմաներին անդրադառնալուց։ Մենք կլսենք նրան»,- իր հերթին ասել է կարդինալ Պարոլինը՝ ընդգծելով, որ հանդիպումը նախաձեռնել է Վաշինգտոնը։

Լևոն XIV-ը ԱՄՆ-ից առաջին Հռոմի պապն է։ Նա զայրացրել է Թրամփին՝ դառնալով Իրանի պատերազմի և ԱՄՆ գործող վարչակազմի կոշտ հակամիգրացիոն քաղաքականության ականավոր քննադատ։

Ապրիլի սկզբին Թրամփը պնդում էր, որ Լևոնը «Վատիկանում չէր լինի», եթե ինքը նախագահ չլիներ, այն բանից հետո, երբ Հռոմի պապը հայտարարության մեջ ասել էր, որ «ոչ մի պատճառ չի կարող արդարացնել անմեղ արյուն թափելը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի